«National Geographic» ամսագիրը թողարկել է իր ամենամյա «Women, Peace, and Security Index» վարկանիշը՝ որոշելու կանանց համար լավագույն և վատագույն երկրները։
Համադրվել են մասնավորապես հետևյալ գործոնները․
• ներկայացվածություն պետական կառավարնան մեջ,
• աշխատանք, ֆինանսական կարողություն,
• կրթության մակարդակ,
• բռնություն զուգընկերոջ կողմից կամ հասարակությունում,
• խտրականություն և այլն։
Այս բոլոր գործոնների համադրմամբ կնոջ համար լավագույն երկրներ են ճանաչվել սկանդինավյան ու արևմտաեվրոպական երկրները, ամենավատը՝ աֆրիկյան պետությունները, Սիրիան, Աֆղանստանը և Եմենը։
Հայաստանն այս ցանկում 82-րդ տեղում է։ Նշվում է, որ Հայաստանի դեպքում ցածր գնահատականի են արժանացել ներկայացվածությունը իշխանության ներսում, աշխատանքի և վարձատրության մակարդակը։