Վատիկանը խելացի խաչով էլեկտրոնային համրիչներ է թողարկել: Գաջեթի շնորհանդեսը տեղի է ունեցել երեքշաբթի, հոկտեմբերի 15-ին, հայտնում է Vatican News-ը:
Համրիչները միացված են էլեկտրոնային հավելվածին, որը ոչ միայն օգնում է հաշվել արտասանված աղոթքները, այլև առաջարկում է հոգևոր թեմատիկայով նյութերի լայն ընտրանի՝ հավատացյալներին օգնելու համար:
Համրիչներն ակտիվանում են սեփականատիրոջ խաչակնքվելուց հետո: Ապարանջանը բաղկացած է տասը ուլունքից, որոնք պատրաստված են հեմատիտից և սև ագաթից: Խաչի մեջ հատուկ չիպ է տեղադրված, որն օգտագործողի վերաբերյալ տվյալներ է հավաքում: Նաև էլեկտրոնային համրիչները կարող են որպես սովորական խելացի ապարանջան օգտագործվել: