Sunday, 21 06 2026
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

«Չաքուջային մեթոդով» հարցեր չեն լուծվում. Պապոյանի նախագծի վերջնական նպատակն այլ է

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը առաջարկում է փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում:

Նախագծի համաձայն՝ այն գործատուները, ովքեր ունեն 10 և ավելի աշխատողներ, աշխատավարձի վճարումները պետք է կատարեն անկախնիկ եղանակով: Նախագծի նպատակն ըստ էության ստվերի դեմ պայքարն է, որը նախագծի հեղինակը նշում է նաև հիմնավորումների բաժնում։ «Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում առկա է բավականին մեծ չափով ստվերային տնտեսություն, որի առկայությունը նաև զգալի չափով պայմանավորված է մանրածախ ոլորտում կանխիկ շրջանառության առկայությամբ: Այս քայլով վստահաբար կնվազեցվի նաև կանխիկի շրջանառությունը, քանի որ անկանխիկ ստացած աշխատավարձով անկանխիկ գնումները կլինեն շատ ավելին, քան այն դեպքում, երբ քաղաքացին ստանում է աշխատավարձը կանխիկով, և ըստ էության հազվադեպ կլինեն դեպքերը, երբ նրանք այդ գումարը կգցեն հաշվեհամարների վրա և կօգտագործեն անկանխիկ եղանակով»,- գրել է Պապոյանը՝ հավելելով, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն ավելացնել անկանխիկ շրջանառության ծավալը մանրածախ առևտրում և ծառայությունների ոլորտում, ինչը կհանգեցնի ստվերային տնտեսության կրճատման և բյուջեի մուտքերի ավելացման, ինչպես նաև կզարգացնի անկանխիկ առևտրի մշակույթն ու կվերացնի այն արատավոր պրակտիկան, որը գործնականում առկա է որոշ ընկերություններում, երբ աշխատավարձի մնացորդային հատվածը, որը պետք է վճարվի մանրադրամներով, չի վճարվում քաղաքացուն:

Ընդունվելու դեպքում այս օրենքն ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1-ից: Նախագիծը, սակայն, արդեն իսկ հարուցել է Փոքր ու միջին ձեռներեցների վրդովմունքը։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախագծի վերջնական նպատակն այն է, որ արդեն Կենտրոնական բանկի ներդրած նախագիծը շարունակություն ունենա, որով ԿԲ-ն ցանկանում է այնպիսի իրավիճակի հանգեցնել, որ բոլոր տնտեսվարողները անցում կատարեն անկանխիկ գնումների:

«Ուզում են այնպես անել, որ եթե մարդը մտնի որևէ խանութ և փորձի անկանխիկ գնում կատարել, տնտեսվարողը մերժի, ու տուգանվի»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլոր տնտեսվարողներն էլ չեն կարող անցնել անկանխիկ վաճառքի, քանի որ բանկերը շատ բարձր միջնորդավճարներ են գանձում: «Բանկերը այս պահին տնտեսվարողից պահում են 1.5-3.5 տոկոս միջնորդավճար քարտային առևտուր անելու համար, որը գերազանցում է պետականորեն սահմանված 1.5 տոկոս շրջանառության հարկը։ Ստացվում է, որ պետությունը տնտեսվարողի վրա հավելյալ հարկ է դնում այդ քայլով։ Խնդիրը միայն սա է»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ նախևառաջ պետք է ոչ թե «չաքուջային մեթոդով» ստիպել, որ բոլորը անցնեն անկանխիկ առևտրի, այլ ավելի ճիշտ դասավորեն իրենց գործողությունների տրամաբանությունը։ Օրինակ՝ իջեցնեն բանկերի միջնորդավճարները և դրանով խրախուսեն, որ տնտեսվարողը անցնի անկանխիկ վաճառքի, վճարումների: «Իսկ այն ձևով, որը հիմա կա, լրացուցիչ բեռ է դրվում տնտեսվարողի վրա, որը գերազանցում է պետական հարկերը»,- նկատեց մեր զրուցակիցը։

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահը նշեց, որ ժամանակ առաջ ինքը գնել է անկանխիկ առևտուր անելու սարքից, սակայն կարճ ժամանակ առևտուր անելուց հետո հասկացել է, որ իզուր բանկին ավելի տոկոսներ է վճարում և հրաժարվել է այդ եղանակով առևտուր անելուց։

Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ եթե պետությունը քայլեր ձեռնարկի բանկային տոկոսների, միջնորդավճարների իջեցման ուղղությամբ, ապա իրենք՝ տնտեսվարողները, դեմ չեն ավելի քաղաքակիրթ եղանակով գործարքներ կատարելուն։ «Իհարկե, կանխիկ վճարումների հետևում ստվեր կա։ Իհարկե, Հայաստանի համար լավագույն միջոցն է անկանխիկ առևտրաշրջանառությունը, բայց դրան հասնելու համար որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն։ Կարելի է սկսել բանկերից, հետո գալ դեպի մանր բիզնես»։

Ինչ վերաբերում է նախագծի նպատակին՝ ստվերի դեմ պայքարին, ապա Գրիգորյանի խոսքով՝ այնպես չէ, որ Հայաստանի տնտեսության ամբողջ ստվերը թաքնված է հենց ՓՄՁ-ների աշխատողների աշխատավարձերը կանխիկ վճարելու հետևում։ «30 տարի է՝ լսում ենք ստվերային տնտեսության մասին, 30 տարի է՝ մանր ու միջին բիզնեսի համար բարդացրել են խաղի կանոնները իբր այդ ստվերի դեմ պայքարելու համար, 30 տարի ՓՄՁ-ն տանջվել է, իսկ հիմա նոր հեքիաթներ ենք լսում։ Արդեն հոգնել ենք այս հեքիաթային աշխատաոճից։ Ճիշտ կլինի կառավարությունը վերջնական կողմնորոշվի, թե ուր է գնում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում