Խոշորագույն 14 տեխնոլոգիական ընկերություններ կորցրել են իրենց շուկայական արժեքի մեկ հինգերորդը կամ 275 միլիարդ դոլար: Այս մասին է հաղորդում է The Financial Times-ը: Ոլորտի ընկերությունների անկումը մեծացել է 2008թ. ֆինանսական ճգնաժամից սկսած: Ընդ որում, բաժնետոմսերի շուկան վերջին շաբաթներին գտնվում է ռեկորդային մակարդակ վրա:
Մասնավորապես բիոտեխնոլոգիական ինդեքսը NASDAQ բորսայում փետրվար ամսի վերջից սկսած 20 տոկոս է կազմել: Workday, Splunk և Fire-Eye ընկերությունների պես նոր ֆիրմաները 30-40 տոկոսով անկում են ունեցել:
Անկում են ունեցել ինչպես ամերիկյան, այնպես էլ արևելաասիական արժեթղթերը: Չինական Tencent խումբը Հոնկոնգի բորսայում 20 տոկոսի, կորեական Naver-ը՝ 10 տոկոսի, իսկ ճապոնական Rakuten-ը 7 տոկոսի անկում են ունեցել:
ԱՄՆ-ում Facebook-ը տապալվել է 22 տոկոսով, իսկ Twitter-ն ու LinkedIn-ը կորցրել են իրենց արժեքը 40 տոկոսով: Համաշխարհային ինտերնետ ոլորտում առաջատարներից մեկը՝ Google-ը 12 տոկոսի անկում է ունեցել:
Ինչպես գրում է հրատարակչությունը, այս երևույթը կարող է երկու բացատրություն ունենալ: Դրանցից մեկը կապված է շուկայում տեխնիկական ուղղումների հետ, քանի որ ինտերնետ ոլորտում բաժնետոմսերը որոշ չափով գերագնահատվել են: Մյուսը հիմնված է Ուկրաինայի իրադրության պատճառով համաշխարհային շուկայում տրամադրությունների փոփոխության հետ:










































