Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

Վտանգի ենթարկելով Հայաստանի անկախությունը՝ ականապատում ենք Ղարաբաղի անկախությունը (տեսագրություն)

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն է վաշինգտոնաբնակ միջազգայնագետ, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանորդ Արմեն Խարազյանը:

2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո խնդրում եմ ներկայացնել Ձեր գնահատականը գործընթացների վերաբերյալ, որոնք դեռևս շարունակվում են: Ըստ էության, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հրապարակելուց հետո եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցան զարգացումներ, որոնք է՛լ ավելի ամրապնդեցին այն տեսակետը, թե Արևմուտքը պատրաստ չէր պատասխանելու Ռուսաստանին համարժեք այն հարվածներով, որոնք  պատրաստ էր տալ Ռուսաստանը՝ իր շահերն ու դիրքերը հետխորհրդային տարածքում պաշտպանելու համար:

 Շատերը պնդում են, որ այն հեռանկարները և զարգացումները, որոնք տեղի ունեցան Ուկրաինայում, Հայաստանի դեպքում հնարավոր չէին լինի, և դրանց մոտ զարգացումներն անգամ ուղղակի ծնկի կբերեին Հայաստանը: Ի՞նչ եք կարծում, գիտեմ, որ Դուք տարբեր միջոցներով շատ կտրուկ և բացասական վերաբերմունք եք հայտնել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը: Տեսնելով Արևմուտքի պատասխանը այդ զարգացումներին՝ կարծո՞ւմ եք արդյոք, որ Հայաստանը կկարողանար այլ բան անել, քան ՄՄ-ին անդամակցությունն էր, և արդյոք կա՞ր այլընտրանք:

 – Այո, ես դեմ էի սեպտեմբերի 3-ի ՀՀ ղեկավարության որոշմանը՝ անդամակցելու Մաքսային միությանը և այդ ենթատեքստում դադարեցնելու նաև Եվրամիության հետ ասոցացման գործընթացը, և շարունակելու եմ մնալ այդ կարծիքին, որովհետև իրադարձությունները ցույց են տալիս, որ եթե Հայաստանի իրավիճակում գտնվող որևէ երկիր փորձի հակաճառել կամ, այսպես ասած, որևէ կերպ դիմակայել Ռուսաստանից եկող ճնշումներին՝ միանալու Մաքսային միությանը, ապա պետք է ակնկալի որոշակի ճնշում Ռուսաստանի կողմից, որը կմղեր այդ երկրին վերանայելու ՄՄ-ին չմիանալու որոշումը: Հայաստանը պետք է ակնկալեր նման ճնշումներ, սակայն պետք է կարողանար հաշվարկել իր հնարավորություններն ու ուժերն այնպես, որպեսզի կարողանար դիմակայել այդ ճնշմանը: Չեմ կարծում, որ Մաքսային միությանն անդամակցելու խնդիրը պետք է դնել հավասարման մի կողմում, որի մյուս կողմում ճնշումներն են, որին կարող էր կամ չէր կարող դիմակայել Հայաստանը:

Մաքսային միությանն անդամակցումը Հայաստանի անկախության, ինքնիշխանության խնդիրն է շոշափում: Սրանք արժեքներ և շահեր են, որոնք ենթակա չեն որևէ փոխզիջման:  Փոխզիջման ենթակա շահերի կոնտեքստում, այո, կարելի է մտածել, թե ինչ կտար Հայաստանին այս կամ այն քայլը, և որոշել՝ գնա՞լ, թե՞ չգնալ տվյալ քայլին: Մաքսային միությանն անդամակցումը Հայաստանի անկախության հետ կապված շատ լուրջ խնդիրներ է բարձրացնում, և այստեղ ես չեմ տեսնում որևէ հնարավորություն՝ Հայաստանի ինքնիշխանությունը ենթարկելու փոխզիջման:

– Պարոն Խարազյան, բայց Դուք տեսնում եք, որ Ռուսաստանը միջոցների մեջ խտրականություն չի դնում և ասոցացման հեռանկարում կոնկրետ սպառնալիք էր տեսնում նաև իրեն, իր կայսերապաշտական այն ձգտումներին, որոնք դրված են ինչպես Մաքսային, այնպես էլ Եվրասիական տնտեսական նպատակների ակունքներում: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը կկարողանա՞ր դիմակայել այնպիսի պրոցեսների, ինչպես այսօր ենթարկվում է:

– Հայաստանի ղեկավարությունը, անշուշտ, շատ ավելի տեղյակ է Հայաստանի թե դիմադրողականության այսօրվա մակարդակին, թե հնարավորություններին, որ հնարավոր է մոբիլիզացնել և ավելացնել այդ դիմադրողականությունը: Այստեղ մի քանի խնդիր կա: Ռուսաստանը մի գիշերվա մեջ չբարձրացրեց այս հարցը, այն նախապատրաստվել էր: Եթե հետ նայենք, կտեսնենք, որ անկախությունից ի վեր Ռուսաստանում եղել են տրամադրություններ՝ անկախ հանրապետությունները վերադարձնելու դեպի նախկին Խորհրդային Միությանը հաջորդող որևէ մի ինքնության ուղեծիր: Այս փորձերը երբեք չեն դադարել, պարզապես Պուտինի իշխանության երկրորդ շրջանում դրանք շատ ավելի սաստկացան, և դա համընկել է նաև Ռուսաստանի տնտեսական հզորության որոշակի վերականգնման և քաղաքական ազդեցության որոշակի վերականգնման հետ:

Այս գործընթացները երբեք չեն դադարել, դրանք միշտ եղել են և պետք է լինեին մեր քաղաքական հաշվարկներում՝ անկախոթյան առաջին օրից ի վեր: Մերձբալթյան երկրները կարողացան այդ հաշվարկները ճիշտ տեղավորել իրենց ազգային զարգացման ընդհանուր ենթատեքստում և ճիշտ կողմնորոշվել, ժամանակին անդամակցել անվտանգության և տնտեսական այնպիսի կառույցների, որոնք իրենց որոշակիորեն կապահովեին Ռուսաստանի հնարավոր նկրտումներից:

– Պարոն Խարազյան, քանի որ Դուք գործի բերումով ծանոթ եք Հայաստանի և նախկին, և ներկա պաշտոնյաներին, կուզեի մեկնաբանեիք ավելի հիմնարար այն պատճառները, որոնք ստիպել են Տիգրան Սարգսյանին հրաժարական տալ: Այդ զարգացումները որքանո՞վ կապ ունեն օլիգարխիայի ձգտումների և իրենց խլած ունեցվածքը, ամբողջ կապիտալը արդեն օրինականացնելու մղումների հետ:

– Այդ հարցի պատասխանը Չարենցը տվել է «Երկիր Նաիրի» վեպում: Տեսեք, «Երկիր Նաիրիի» հերոսներին համեմատեք նրանց՝ այսօրվա հերոսների հետ՝ Մազութի Համոյից մինչև Հայաստանի մականունավոր օլիգարխներ: Ես ինքս երբեմն Հայաստանի այսօրվա իրադարձությունները բացատրելու համար  վերընթերցում եմ «Երկիր Նաիրի»-ն: Պատմությունը շարունակում է կրկնվել:

Ես չէի ցանկանա մեկնաբանել Տիգրան Սարգսյանի հրաժարականը որևէ այլ ենթատեքստում, քան իշխանության հաշվարկները և իշխանության ցանկությունը՝ շարունակել նրան տեսնել վարչապետի աթոռին: Ես չեմ կարծում, թե դա այնքան կարևոր խնդիր է, որտեղ պետք է Ռուսաստանն ու Արևմուտքը առանձին կամ մեկտեղ պայմանավորվեին կամ ոչ: Հայաստանի վրա ճնշում գործադրելու բազմաթիվ ձևեր կան, և դրա լավագույն ձևը վարչապետի հրաժարականը չէր:

Հայաստանը կատարում է Ռուսաստանի ցանկացած քմահաճույք: Չգիտեմ որևէ դեպք, երբ Հայաստանը չկատարի Ռուսաստանի ամենափոքր իսկ քմահաճույքը: Արևմուտքը չունի որևէ ցանկություն կամ որևէ շահ Հայաստանում վարչապետ փոխելու: Նախ՝ նման գործելակերպ չունի: Հայաստանի քաղաքականության վրա ազդելու պատճառ չկա, որովհետև դրա լուծումները ոչ ոք չի կարող տալ, եթե Հայաստանը ինքը չցանկանա այդ լուծումները տալ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսագրությունում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում