Թուրքիայի Մարդին նահանգը ենթարկվել է ականանետային հրետակոծման Սիրիայից: Արդյունքում երկու մարդ զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել:
Այդ մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով նահանգապետի գրասենյակի տարածած հայտարարությունը:
«Երկու քաղաքացիական անձ զոհվել է, 12-ը վիրավորվել են Սիրիայի կողմից YPG (քրդական ժողովրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումների) կողմից Թուրքիայի սահմանային նահանգի գնդակոծման արդյունքում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ նահանգապետարանի՝ հրետակոծության են ենթարկվել Տասլիքի և Օթլուք գյուղերը: