«Միանշանակ զավեշտի է հասնում այն միտքը, որ վարչապետը ինչ-որ արժեքներ է ուզում վերացնել։ Ես չգիտեմ՝ ինչ արժեքներ են դրանք, որոնց դեմ քայլեր է ձեռնարկում վարչապետը։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունը որևէ պատվեր չի իջեցնում դատական համակարգին և իրավապահ մարմիններին։
Ընդամենը կարող է լինել իրավապահ մարմինների նկատմամբ պահանջ, որպեսզի նրանք իրենց առջև դրված օրենքով սահմանված խնդիրները պատշաճ և ամբողջովին կատարեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանիայն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը և ուժային կառույցները Քոչարյանին ձերբակալել են մեկ պատճառով, որ ոչնչացնեն բոլորին, բոլոր արժեքները: