Իրանի և «վեցյակի» բանակցությունների հաջորդ փուլը` միջուկային խնդրի շուրջ տեղի կունենա մայիսի 13-ին Վիեննայում: Այս մասին գրում է Reuters-ը`վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը կողմերը Վիեննայում ավարտել են բանակցությունների երրորդ փուլը: Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր համաձայնություն կնքելը:










































