«ՀՀ-ում չի կարող լինել մի իրավիճակ, որ որևէ մարդու կապրիզներից կախված լինի իր պաշտոնավարելը: Դա պետք է հանուն ժողովրդի լինի, ներկայացնի ժողովրդին, արդյոք ո՞ւմ է ներկայացնում այդ մարդը որպես իշխանության ներկայացուցիչ»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը: Պատգամավորը խոստովանեց, որ ՍԴ վարույթ չընդունելը անսպասելիության տարր ուներ իր մեջ: