Monday, 22 06 2026
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

Հայաստանի քրդերը բողոքի ակցիա են անում ԱՄՆ դեսպանատան մոտ

Հայաստանի քրդական համայնքը դատապարտում է գերտերությունների անտարբերությունը՝ Սիրիայում քրդերի նկատմամբ թուրքական բանակի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Հայաստանի քրդական համայնքը, խնդրի վրա հրավիրելով նաև ԱՄՆ-ի ուշադրությունը, ԱՄՆ դեսպանին փոխանցեց նամակ, որում շարադրել են նաև իրենց հորդորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քրդական համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 15-ին հանրահավաք են կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

«Բոլորս մեկ մարդու նման դատապարտում ենք թուրքական իշխանությունների ցեղասպան, մարդասպան քաղաքականությունը: Եվ կոչ ենք անում ամբողջ աշխարհի միջազգային հանրությանը, գերտերություններին՝ մեկ անգամ 1 րոպեով թողնել իրենց գերակա շահերը, նավթային և ռազմական մթերքներ ծախելու շահերը և բռնել թուրքերի արյունոտ, ցեղասպան ձեռքը և ասել՝ բավական է 100 տարին մեկ ցեղասպանություն անել տարբեր ժողովուրդների նկատմամբ»,-ասաց ՀՀ Ազգային ժողովի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը:

Նա նշեց՝ թուրքական իշխանություններն այսօր որդեգրել են ողջ աշխարհի քրդերին վերացնելու քաղաքականություն, ուզում են քրդական հողերը վերցնել և այնտեղ տեղավորել 3 միլիոնից ավելի իսլամիստներին: «Դա հետագայում չարիք է դառնալու ամբողջ աշխարհի ժողովուրդների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի համար: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, դատապարտում ենք ԱՄՆ-ի ոչ ճիշտ քաղաքականությունը քուրդ ժողովրդի նկատմամբ: Դիմում ենք միջազգային հանրությանը, գերտերություններին: Դատապարտում ենք միջազգային հանրության խուլ ու համր ձևանալը, գերտերություններին՝ այդ թվում նաև ԱՄՆ-ին, որոնք քրդերին թողեցին մենակ՝ թուրքական թնդանոթների դեմ»,-ասաց Հասանովը:

«Քուրդստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը Հայաստանի քրդական համայնքի կողմից նամակը հանձնեց ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, որոնք խոստացան ավելի ուշ դրան անպայման պատասխանել:

Դրբոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նամակում շարադրել են իրենց պահանջները: «Նամակով մեր պահանջն է՝ փակել Թուրքիայի օդային ճանապարհները»,-ասաց նա ու հավելեց՝ դրանից հետո պետք է քայլեր ձեռնարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի այդ քաղաքականության դեմ պայքարելու համար:

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին էին իրենց ազգակիցների նկարները, նրանք վանկարկում էին՝ «Էրդողան՝ մարդասպան»:

Հանարհավաքի մասնակիցներից Ասե Մամեյանը նշեց, որ հավաքվել են՝ փորձելով Թուրքիային հետ կանգնեցնել այդ ագրեսիվ քայլից: Մամեյանը կարծում է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են հետ պահել Թուրքիային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում