Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Քրդական գործոնը՝ Իսրայել-Թուրքիա-Հայաստան եռանկյունում. Հայաստանը հայտնվում է աշխարհի քաղաքական քարտեզին

Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրադարձությունները հատկապես վերջին օրերին շատ արագ են զարգանում։ Թուրքական զինուժի և «Սիրիայի ազգային բանակ» (նախկինում՝ «Սիրիայի ազատ բանակ») վերանվանված թրքամետ խմբավորման ռազմական ներխուժումը արաբական երկրի տարածք և սկսված ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային՝ Հալեպ, Ռակկա և Հասաքե նահանգների տարածքներում էլ ավելի են սրել շուրջ 8-9 տարի ընթացող հակամարտությունը՝ խորացնելով մարդասիրական ճգնաժամը։

Ընդհանուր աշխարհաքաղաքական-միջազգային իրադրությունը Սիրիայի շուրջ չափազանց բարդ է։ Մասնագետները մինչ օրս վիճում են այն հարցի շուրջ, թե ստացե՞լ էր արդյոք «խաղաղասիրական» նպատակներով իր հարևան երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հերթական անգամ կոպտորեն ոտնահարած ու ամբողջ աշխարհի վրա ամենօրյա ռեժիմով հոխորտացող Թուրքիայի նախագահ Էրդողանը տարածաշրջանային ուժերի և գերտերությունների հավանությունը կամ առնվազն լուռ համաձայնությունը՝ ձեռնարկելու թվով արդեն երրորդ՝ «Խաղաղության աղբյուր» անվանումը ստացած լայնածավալ ռազմական օպերացիան քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ՝ այս անգամ արդեն Եփրատից դեպի արևելք ընկած շրջաններում։ Եվ եթե Թուրքիայի հետ վերջին 2-3 տարիներին բավական սերտ հարաբերություններ ձևավորած Ռուսաստանի դիրքորոշումը քիչ թե շատ հստակ է,- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Թուրքիայի՝ թուրք-սիրիական սահմանի հետ կապված «օրինական մտահոգությունները պիտի լուծվեն առկա պայմանավորվածություններ հիման վրա»,- ապա նույն Միացյալ Նահանգների, տարածաշրջանի ազդեցիկ մի շարք երկրների պարագայում ամեն ինչ ավելի բարդ է։ Բոլոր դեպքերում աչք է զարնում այն փաստը, որ թուրքերի նոր ռազմական ագրեսիայի նախօրեին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է բերում իր զորքերը Սիրիայի այն շրջաններից, որտեղ պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները երկար տարիներ համարվել է քրդերի դաշնակիցը այս տարածաշրջանում։ Ուստի ամենևին էլ անսպասելի չէր, որ Թրամփի այս որոշումը շատերը գնահատեցին որպես դավաճանություն քրդերի հանդեպ։

Տարածաշրջանում քրդերի մյուս ազդեցիկ դաշնակիցը Իսրայելն է, որի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օրեր առաջ դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ խոստանալով օգնել «քաջարի քուրդ ժողովրդին»։

Հայաստանն էլ, ինչպես արդեն հայտնել ենք, ի դեմս երկրի վարչապետի և արտաքին գործերի նախարարության՝ խստորեն դատապարտել է Թուրքիայի ապօրինի ներխուժումը Սիրիա՝ ընդգծելով, որ այն կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո՝ մարդասիրական նոր ճգնաժամի։

Վերջին շրջանում հայկական և հրեական պետությունների միջև բավական նկատելիորեն ակտիվացող, զարգացող հարաբերությունների և Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու՝ վերջերս տարածված հայտարարության խորապատկերին սիրիական խնդիրը կարծես հայ-իսրայելական երկխոսության նոր թեմայի հնարավորություն է տալիս։ Թուրքիայի հետ վատ հարաբերություններն ու քրդական գործոնը կարո՞ղ են Հայաստանի և Իսրայելի միջև ընդհանուր շահերի ու հետաքրքրությունների ձևավորման հիմք դառնալ Մերձավոր Արևելքում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իսրայելի Կնեսետի 15-րդ գումարման պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։

– Պարոն Ցինկեր, թուրքական ռազմական ներխուժման դատապարտումը Հայաստանի կողմից ինչպե՞ս եք գնահատում։

– Անկեղծ ասած՝ այն, որ Հայաստանի ղեկավարությունը դատապարտել է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա, ոչնչով չի տարբերվում ողջ Եվրամիության ու նաև այլ երկրների կողմից այդ գործողությունը դատապարտելուց։ Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ Հայաստանի ղեկավարությունը ևս հանդես եկավ նման հայտարարությամբ։ Բոլորը հիմա հույս ունեն, որ կհաջողվի դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ անմեղ մարդիկ են զոհվում։ Եվ դուք գիտեք, որ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Ֆրանսիան, Գերմանիան հանդես են եկել ուղիղ դիմումով՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը, քանի որ, մի կողմից, տուժում է խաղաղ բնակչությունը, մյուս կողմից՝ այն բանից հետո, երբ Թուրքիան ռմբակոծեց նշված շրջանների բանտերը, այնտեղից փախան 5 խոշոր հանցագործներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ։ Այնպես որ՝ այսօր ամբողջ աշխարհն է հետևում այն ամենին, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ու թե ինչ են թուրքերն անում այնտեղ։ Եվ ես զարմանում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվում։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ ՄԱԿ-ում չեն քննարկում այս խնդիրը։ Չէ՞ որ խոսքը մի պետության կողմից մեկ այլ պետության տարածք ներխուժելու մասին է։ Եվ շատ ճիշտ եմ համարում այն որոշումը, որ Սիրիայի կառավարությունը որոշել է զորքեր մտցնել հյուսիսային շրջաններ՝ պաշտպանելու քրդական բնակչությանը։

Շատ հետաքրքիր է Ռուսաստանի դիրքորոշումը։ Վերջինս առայժմ լռում է։ Ինձ թվում է՝ Ռուսաստանը վախենում է Թուրքիայի հետ նոր կոնֆլիկտից։ Բայց ես կարծում եմ՝ ռուսական կողմը պիտի իր համար պարզի՝ ո՞ւմ կողմից է։

– Բայց չե՞ք կարծում, որ Ռուսաստանն ըստ էության լուռ համաձայնություն է տվել Թուրքիայի գործողություններին։ Այս երկու երկրները, ինչպես տեսնում ենք, վերջին տարիներին սերտորեն համագործակցում են հենց Սիրիայի հարցի շուրջ։

– Ես չէի ասի, որ նրանք համագործակցում են կոնկրետ Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ։ Տվյալ պարագայում այն, որ Ռուսաստանը չհայտնեց իր կարծիքը թուրքական զորքերի ներխուժման մասին, ստիպում է մտածել, որ նա չի ուզում ներքաշվել այս կոնֆլիկտի մեջ և այնպիսի դիրք է բռնել, կարծես՝ «դա ինձ չի վերաբերում»։ Դրա համար էլ տարօրինակ է, որ այս հարցը չի քննարկվում միջազգային՝ ավելի բարձր ամբիոններից, որովհետև երբ մի երկիր զորք է մտցնում մեկ այլ երկրի տարածք, դա արդեն լուրջ խնդիր է։ Այլ հարց է այն, որ Ռուսաստանը զորք մտցրեց Սիրիա՝ Ասադի, այս երկրի օրինական կառավարության խնդրանքով։ Բայց երբ այլ երկրներ են զորք մտցնում՝ դա պետք է քննարկել։

– Դուք շեշտեցիք, որ խոսքը մի երկրի կողմից մեկ այլ երկիր զորք մտցնելու մասին է, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ խախտում է։ Բայց երբ մենք լսում ենք տարբեր երկրների հայտարարությունները, հաճախ հանդիպում ենք մտքեր Թուրքիայի «օրինական մտահոգությունների», անվտանգության խնդիրների և դրանց դիմագրավելու իրավունքի մասին։ Այսինքն՝ Թուրքիայի ռազմական գործողությունները այլ երկրի տարածքում ինչ-որ տեղ գնահատվում են որպես նորմալ երևույթ։

– Ես հասկացա հարցը։ Նախ՝ մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ բոլոր երկրները կարծես հավասար են, բայց, ցավոք սրտի, նրանց մեջ կան երկրներ, որոնք «ավելի հավասար են»։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, հաճախ ուշադրություն չեն դարձնում այլ երկրների կարծիքին և լուծում են իրենց խնդիրներն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։

Իսկ ինչ վերաբերում է Սիրիային, ապա մեկ տարի առաջ, երբ մենք քննարկում էինք այս հիմնախնդիրը քաղաքագետների հետ, բոլորն ակնկալում էին, որ այս երկիրը կմասնատվի մի քանի գոտիների։ Դրանցից մեկում ուժեղ ազդեցություն կունենա Ռուսաստանը, մյուսում՝ Թուրքիայի ազդեցությունը, իսկ մեկ այլ գոտի կլինի Միացյալ Նահանգների ազդեցության տակ, և Սիրիան չի պահպանի իր ամբողջականությունը։ Բայց ես կարծում եմ, որ մենք սխալվեցինք, և ինձ համար անսպասելիորեն Ռուսաստանը շատ հաջող իրականացրեց ռազմական գործողությունը, ու այսօր Սիրիայի տարածքի մեծ մասը գտնվում է Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ։ Իսկ այսպես կոչված՝ «Սիրիայի ազատ բանակը», որը սերտ կապերի մեջ է Թուրքիայի և ինչ-որ առումով՝ նաև ԱՄՆ-ի հետ, կորցնում է իր տարածքները։ Հաշվի առնելով այս իրավիճակը՝ չեմ կարծում, թե Թուրքիան այսօր հույս ունի ինչ-որ բան պոկելու Սիրիայից և ինչպես ասում են՝ «ձեռքի հետ» լուծելու նաև քրդական հարցը։ Դրա համար էլ այսօր դիմել է ակտիվ գործողությունների, որ հասցնի ինչ-որ կերպ լուծել իր խնդիրները՝ շատ չմտածելով այն մասին, թե հետո ինչ կլինի։ Ինչո՞ւ. որովհետև Էրդողանն այսօր բարդ վիճակում է։ Արտաքին աշխարհում նա լուրջ խնդիրներ ունի թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Եվրամիության և թե՛ նույնիսկ ՆԱՏՕ-ի ներսում։ Թուրքիայի ներսում ևս Էրդողանը խնդիրներ ունի. նա ՏԻՄ ընտրություններին երկու անգամ պարտվեց Ստամբուլում, իր վարչապետը հեռացավ կուսակցությունից։ Այսինքն՝ նրան այսօր պետք է կայծակնային, արագ պատերազմ՝ լավ վերջաբանով, հաղթանակով։ Այդ պատերազմը կօգնի նրան լուծելու նաև ներքին խնդիրները։ Այդ պատճառով էլ տեղի է ունենում այն, ինչ այսօր տեսնում ենք։

– Իսրայելն էլ շատ հետաքրքիր կեցվածք ունի սիրիական հիմնախնդրի և տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է օգնել «քաջարի քուրդ ժողովրդին»։

– Այո, սա նմանատիպ առաջին հայտարարությունը չէ։ Իսրայելը միշտ էլ աջակցել է Քրդստանին։ Առևտրային հարաբերություններում էլ մենք լավ կապեր ենք ունեցել քրդերի հետ։ Եվ Բիբի Նեթանյահուի ասածի մեջ այս առումով նորություն չկա։ Մենք չենք միջամտում Սիրիայի խնդիրներին։ Միակ բացառությունն այն է, որ Իսրայելը հետևում է Իրանի կողմից Հզբոլլահին զենք մատակարարելու երթուղիներին, և որոշակի գործողություններ են իրականացվում՝ զենքի մատակարարումը կանխելու նպատակով։

Նեթանյահուն իր հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատել է Իսրայելի աջակցությունը քրդերին, բայց ինչ-որ ռազմական գործողություններ Իսրայելը չի ծրագրում։

– Անշուշտ, Դուք ճիշտ եք, որ Իսրայելը բավական երկար ժամանակ աջակցում է քրդերին։ Բայց այս դիրքորոշումը ակտի՞վ դիրքորոշում է, թե՞ ձևական։ Ո՞րն է Իսրայելի շահը այստեղ։ Այն պայմանավորված է Թուրքիայի հետ վատ հարաբերություններո՞վ։ Ի՞նչ համեմատություններ կարելի է անել ամերիկացիների ու քրդերի հարաբերությունների հետ։

– Երբ այս կոնֆլիկտը նոր էր սկսվել, Միացյալ Նահանգները աջակցություն էր ցուցաբերում քրդերին, իսկ հիմա Միացյալ Նահանգները մի կողմ է քաշվել։ Նրանք ըստ էության դավաճանեցին քրդերին, թողեցին նրանց բախտի քմահաճույքին։ Թեև ժամանակին և՛ Միացյալ Նահանգները, և՛ քրդերը ծրագրում էին ազդեցություն ունենալ նշված բուֆերային գոտում։ Որքան ես հասկացա Թրամփի հայտարարությունից,- թեև իր կարծիքը կարող է շատ արագ փոխվել,- նա ասաց, թե «մենք ռազմական ճանապարհով չենք միջամտելու, այլ դիտարկում ենք տնտեսական ինչ-որ քայլեր»։  Բայց, ըստ էության, ամերիկացիները սկզբում իրապես աջակցում էին քրդերին, իսկ այսօր որևէ օժանդակություն, օգնություն չի ցուցաբերվում։ Եթե համեմատենք Իսրայելի հետ, ապա Իսրայելը երբեք էլ ուղղակիորեն չի օգնել քրդերին։ Խոսքն, առաջին հերթին, դիրքորոշման մասին է։ Քրդերն այս 100 տարիների ընթացքում երևի թե վաստակել են իրավունք հիմնելու իրենց պետությունը։ Երկրորդը՝ այո՛, մեր միջև տնտեսական ինչ-որ հարաբերություններ եղել են, բայց չեմ կարծում, որ դրանց պատճառը Թուրքիայի հետ վատ հարաբերություններն են։ Այդ կապերը զարգացել են Իսրայել-Թուրքիա հարաբերությունների տարբեր փուլերում։ Իսկ Իսրայելի ղեկավարությունն այսօր ասում է այն, ինչ տեսնում է։ Ինչ վերաբերում է Իսրայել-Թուրքիա հարաբերություններին՝ այսօր դրանք իջել են ամենացածր մակարդակին։ Չգիտեմ՝ տեղյակ եք, թե ոչ, բայց հունիսի 6-ին Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել առ այն, որ այսուհետ արգելվում է ցանկացած թուրքական կազմակերպության գործունեություն Իսրայելի տարածքում՝ բացի անմիջականորեն թուրքական կառավարության գործունեությունից։ Պատճառն այն է, որ մինչ այդ Իսրայելում գործում էին տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ, որոնք տարեկան մի քանի միլիոն դոլար էին ծախսում Իսրայելում Թուրքիայի շահերը լոբբինգ անելու վրա։ Հիմա արդեն դա արգելվում է։

– Թուրքիայի հետ վատ հարաբերություններն ու քրդական գործոնը կարո՞ղ են միավորել Իսրայելի և Հայաստանի շահերը այս տարածաշրջանում։

– Քրդերի հետ կապված հարցը սիտուատիվ երևույթ է։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ թե՛ Հայաստանը, թե՛ Իսրայելը համակրանք են տածում քուրդ ժողովրդի հանդեպ։ Բայց ես չեմ կարծում, թե սա այն գործոնն է, որը Իսրայելի և Հայաստանի շահերն իրար է մոտեցնում տարածաշրջանում և ընդհանրապես Մեծ Մերձավոր Արևելքում։ Ինձ թվում է, որ այսօր Իսրայելում, և ոչ միայն Իսրայելում, կուզենային հասկանալ, թե Հայաստանը ապագայի զարգացման հայեցակարգային ի՞նչ ծրագիր ունի, ո՞ւմ հետ է նա ուզում զարգացնել իր հարաբերությունները, որո՞նք են նրա ամենահեռանկարային ուղղությունները։ Դրա հիման վրա էլ կարելի է փոխադարձ կապերի զարգացման ուղիներ փնտրել։ Շատ հնարավոր է, որ եթե հաջորդ տարվա սկզբին Իսրայելում բացվի Հայաստանի դեսպանությունը՝ այն թույլ կտա ակտիվացնել աշխատանքը և համատեղ այնպիսի նախագծերի փնտրտուքը, որոնք շահավետ կլինեն երկու երկրների համար։ Մեծ գաղտնիք չէ այն, որ յուրաքանչյուր երկիր նախևառաջ իր խնդիրներն է փորձում լուծել, հետո նա դաշնակիցներ է փնտրում մի կողմից՝ իր հարցերը լուծելու, մյուս կողմից՝ դաշնակից պետության խնդիրների լուծմանը մասնակցելու համար։ Իսկ քրդերի հարցը, ինձ թվում է, սիտուատիվ համընկնում է։

– Բայց չէ՞ որ Իսրայելը ոչ թե մեկ-երկու տարի, այլ մի քանի տասնամյակ փորձել է հարաբերություններ զարգացնել քրդերի հետ կամ, այսպես ասած, օգտագործել քրդական գործոնը տարածաշրջանում։ Թեև 20-25 տարի առաջ Իսրայելն ու Թուրքիան բավական լավ հարաբերությունների մեջ էին։

– Ես էլ նույնն ասացի, որ Իսրայելը միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել քրդերի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ ինչ-որ շրջափուլում Թուրքիայի հետ հարաբերությունները շատ լավ են եղել, ինչ-որ շրջանում՝ ոչ այնքան։ Բայց քրդական թեման Իսրայելում միշտ էլ արդիական է եղել։

– Եվ վերջին հարցը կրկին Հայաստանի հետ է կապված։ Դուք հաճախ եք լինում Երևանում, շատ լավ գիտեք մեր երկրի ներքին իրավիճակը, նաև արտաքին քաղաքականությունը և միաժամանակ հնարավորություն ունեք բոլոր այս գործընթացներին նայելու մերձավորարևելյան ազդեցիկ երկրներից մեկի՝ Իսրայելի տեսանկյունից։ Թուրքիայի ռազմական գործողությունների դատապարտումը,- անշուշտ, այս հարցն ունի նաև մարդասիրական բաղադրիչ,- քաղաքական տեսանկյունից կարելի՞ է արդյոք ինչ-որ առումով հայտ համարել Հայաստանի կողմից՝ դառնալու ակտիվ դերակատար Մերձավոր Արևելքում։

– Եթե հիշում եք՝ ժամանակին՝ երկար տարիներ առաջ, Հայաստանում հաճախ էին խոսում Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին։ Ես հասկանում եմ, որ այսօր Հայաստանի վրա ճնշում է գործադրվում մի կողմից՝ Միացյալ Նահանգների ու Եվրամիության, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության կողմից, և Հայաստանը պիտի ընտրի ճիշտ, ինչպես ասում են՝ հայամետ հետագիծ։ Այս տեսանկյունից, որքան ավելի հաճախ Հայաստանը ելույթ ունենա, իր կարծիքը հայտնի ու պնդի իր կարծիքը այն տարածաշրջանի հարցերի մասին, որտեղ նա գտնվում է,- կրկնում եմ՝ խոսքը ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ընդհանրապես Մեծ Մերձավոր Արևելքի մասին է,- այնքան ավելի լավ կլինի Հայաստանի համար։ Ես նոր եմ վերադարձել Երևանից և այնտեղ լրագրողներին այսպիսի մի բան ասացի՝ Հայաստանը հայտնվում է աշխարհի քաղաքական քարտեզին։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում