Wednesday, 01 07 2026
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Դատաիրավական բարեփոխումների ճանապարհին խոչընդոտներ կլինեն

Անցյալ շաբաթ կառավարության նիստում հաստատվեց «Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը»։

Այս ռազմավարության կիրարկման համար նախատեսվում է ծախսել մոտ 20 միլիարդ դրամ։ Որքանո՞վ այն դատական համակարգը կդարձնի ավելի արդար և հանրության համար ավելի վստահելի․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Նախ՝ կցանկանայի նշել, որ 20 միլիարդ դրամը միանշանակ չի ենթադրում, որ պետբյուջեից է այդ գումարը ծախսվելու։ Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ ֆինանսական տեսանկյունից կաջակցի Հայաստանի Հանրապետությանը․ եթե չեմ սխալվում՝ նախնական 12 միլիոն եվրոյի մասին է խոսքը գնում։ Այսինքն՝ նրանք բացի խորհրդատվական, փորձագիտական աջակցությունից, պատրաստվում են նաև ֆինանսական աջակցություն ցույց տալ։ Բացառված չէ, որ առաջիկայում, ըստ ծրագրի իրագործման, նրանք նաև այլ աջակցություններ ցուցաբերեն։

Ինչ վերաբերում է արդյունքներին։ Մինչև 2023 թվականը մենք գլոբալ փոփոխությունները դատաիրավական ոլորտում պետք է ավարտենք։ Այլ կերպ ասած՝ մենք պետք է ունենանք նոր որակի դատաիրավական համակարգ։ Դա վերաբերում է ինչպես դատարաններին, այնպես էլ հետաքննությանը, նախաքննությանը, այսինքն՝ ամբողջ համակարգին։ Այլընտրանք չկա, դա հրամայական է, որը պետք է լուծվի»։

Իսկ փաստաբան Կարապետ Բադալյանը պատասխանեց․ «Այստեղ խնդիրը շատ պարզ է։ Մենք պետք է ունենանք ժողովրդավարական, իրավական պետություն, որն առանց անկախ դատական համակարգի չի կարող լինել։ Մենք ունենք մեր նախկին փորձը, երբ դատական համակարգն ինքն իրեն հեղինակազրկել է, եղել է գործադիրի կցորդը, և հիմա պետք է այդ իներցիան ինչ-որ ձևով ընդհատվի և սկիզբ դրվի նոր էնպիսի դատարանի, որն իր գործունեությամբ իր հեղինակությունը կվաստակի և իրոք կդառնա ժողովրդավարական պետության հենասյունը։ Այս բոլոր փոփոխությունների նպատակը դա է»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում