Սիրիական կառավարական զորախումբը հանդիպել է ԱՄՆ նահանջող ուժերին: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Ruptly գործակալությունը:
Ինչպես նշվում է, հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված Մանբիջ և Կոբանի քաղաքներն իրար միացնող մայրուղու վրա:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ԱՄն դրոշներով զրահամեքենաները և սիրիական զինվորներով փիքափները շարժվում հակառակ ուղղություններով:
Հոլովակում նաև երևում է, որ զինվորականները ոչ մի կերպ միմյանց չեն արձագանքում: