Ամերիկացի եկեղեցական Քևին Սազերլենդը մեղավոր է ճանաչվել բրիտանացի հայտնի նկարիչ Դեմիեն Հերսթի 5 կեղծ նկարների վաճառքի փորձի մեջ՝ հայտնում է The New York Post-ը:
Հիմա ամերիկացուն սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:
Ֆլորիդայի ոչ մեծ բողոքական եկեղեցու 46-ամյա պաստորը կտավները ձեռք էր բերել խարդախ Վինստենտ Լոպրետոյից, որը եկեղեցականի դեմ վկայություններ է տվել:
Սազերլենդը ի սկզբանե ծրագրել էր նկարները Sotheby’s-ում աճուրդի հանել, սակայն աճուրդի տան մասնագետները բացահայտել էին, որ դրանք կեղծված են, ու մերժել էին պաստորին:
Դրանից հետո ոստիկանությունը հետևել էր եկեղեցականին: Այդ ընթացքում վերջինս փորձել էր նկարները վաճառել 185 հազար դոլարով:








































