Սոցհարցումների համաձայն՝ Գերմանիայի բնակիչների մեծ մասը չի աջակցում Եվրոպայի արևելքում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայության ուժեղացմանն ու Ուկրաինայի գործերում ռազմական միջամտությանը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ պատասխանողների 50 տոկոսն աննպատակահարմար է համարում Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ուժերի թվաքանակի ավելացումը, իսկ 42 տոկոսն աջակցություն է հայտնել նման քայլին: Այս մասին հայտնում է Stern պարբերականը:
Միաժամանակ, հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 77 տոկոսը, դեմ է արտահայտվել ուկրաինական հակամարտությանը դաշինքի միջամտությանը: Գերմանացիների միայն 16 տոկոսն է կողմ հանդես եկել ճգնաժամի կարգավորման գործում ՆԱՏՕ-ի ռազմական մասնակցությանը:
Եվրոպայի արևելքում դաշինքի ներկայության ուժեղացմանը դեմ են առաջին հերթին Ձախ կուսակցության կողմնակիցները (70%): Աջակցողների մեծ մասը՝ 54%-ը, 14-29 տարեկան են, ինչպես նաև «Կանաչների» կողմնակիցները (56%), որոնք, ինչքան էլ զարմանալի է, դեմ են ռազմական մեթոդներով հակամարտությունների լուծմանը:
Հարցմանը, որն անցկացվել է ապրիլի 3-4-ը, մասնակցել է Գերմանիայի ավելի քան 1000 քաղաքացի:










































