Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լլարենը միջազգային և եվրոպական ձերբակալության մասին որոշումներ է կայացրել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի համար: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես նշվում է՝ քաղաքական գործիչը մեղադրվում է ապստամբության և պետական միջոցների յուրացման մեջ:
Դատավորը համաձայնություն է տվել դատախազի հայցին՝ Պուչդեմոնի որոնման և բանտարկության համար:
2017-ի հոկտեմբերից ի վեր Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը գտնվում է Բելգիայում։