Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) մայիսի 3-ին կանցկացնի չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտ: Հակառակորդը Նիկոլա Սեկլոցան է (26-1, 8 նոկաուտ):
«Իմ մենամարտերը տեսագրությունով դիտելն ու ինձ հետ ռինգ դուրս գալը տարբեր բաներ են: Այսօրվանից վերսկսելու եմ մարզումներս: Գիտեմ, որ մարզիչս՝ Ուլի Վեգները, կազմելու է հաղթանակի հասնելու ծրագիրը:
Անհամբեր սպասում եմ չեմպիոնական գոտու պաշտպանությանը»,- Արթուրի խոսքերը մեջբերում է Boxingnews24.com-ը:







































