Monday, 13 05 2024
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

Ոստիկանապետը Սյունիքի մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետին

Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմին հոկտեմբերի 14-ին ներկայացրել է մարզային վարչության նորանշանակ պետ Գևորգ Ազիզյանին։ Ներկա են եղել Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն ու իրավապահ կառույցների ղեկավարները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Արման Սարգսյանը նախ ամփոփ խոսեց ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանի համակարգում անցած ճանապարհից՝ ընդգծելով, որ նա օպերատիվ ծառայության փորձառու աշխատակիցներից է, և մաղթեց արդյունավետ պաշտոնավարում։ Այնուհետև, քննարկվել են մարզի օպերատիվ իրավիճակին ու հանցագործության կոնկրետ տեսակների հակազդմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները ապօրինի թմրաշրջանառության, ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերի կանխման ու բացահայտման ուղղությամբ։

Արման Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձավ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին՝ շեշտելով, որ պետք է նման երևույթներն արժանանան ոստիկանության ծառայողների խիստ և օրենքի տառին համապատասխան արձագանքին։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը այս առումով ընդգծեց նաև, որ կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառվեն նաև ոստիկանության շարքերում։

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության նորանշանակ պետին հանձնարարեց ակտիվացնել համագործակցությունը իրավապահ այլ կառույցների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, անձնակազմի օպերատիվ տեսադաշտում պահել մարզում ապրող քրեական հեղինակություններին, զբաղվել արտաքին ծառայությունների աշխատանքի առավել բարելավմամբ, կադրային քաղաքականությունը վարել այնպես, որ ապահովվի արժանավոր ծառայողների առաջխաղացումը։

Ելույթ ունեցան նաև Սյունիքի մարզի դատախազը, ազգային անվտանգության ծառայության ու քննչական վարչության պետերը, որոնք հանցավության դեմ պայքարի գործում ոչ միայն կարևորեցին ոստիկանության հետ սերտ համագործակցությունը, այլև համագործակցային դաշտն առավել ընդլայնելու պատրաստակամություն հայտնեցին։

Վերջում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հույս հայտնեց, որ մարզային վարչության նորանշանակ պետն ու մարզի ոստիկանները կկարողանան լուծել իրենց առաջ օրենքով դրված խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում