Այսօր Մոսկվայում անցկացվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի բանակցությունները: Թագավորը հաստատել է իր եղբոր հետ մոտոցիկլետով Ռուսաստանում զբոսնելու իր ցանկությունը՝ հայտնում է Ria Novosti-ն:
Պուտինը Աբդալլահ 2-րդին հիշեցրել է, որ ավելի վաղ վերջինս պատրաստվում էր մոտոցիկլետով զբոսնել Ռուսաստանում: Նախագահը հետաքրքրվել է՝ արդյոք չե՞ն փոխվել միապետի ծրագրերը:
«Հուսով եմ, որ իմ թանկագին եղբոր հետ մենք կկարողանանք դա անել»,- ասել է Աբդալլահ 2-րդը:











































