Իռլանդիայի Կիլկենի կոմսությունում սգավորները ծիծաղել են թաղման արարողության ժամանակ՝ գերեզմանից ձայն լսելուց հետո: Տեսանյութը նկատել է Daily Mail-ը:
Իռլանդիայի զինված ուժերի վետերան Շեյ Բրեդլին մահացել է հոկտեմբերի 8-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:
Տղամարդու հուղարկավորության ժամանակ հանկարծակի դագաղից թակոցի ձայն է լսվել և հնչել. «Որտե՞ղ եմ ես, գրողը տանի, ազատեք ինձ այստեղից: Այստեղ մութ է: Սա ինչ է, քահանա՞ն է: Ես Շեյն եմ, ես արկղի մեջ եմ: Ոչ այնտեղ, այլ այստեղ՝ ձեր աչքի առաջ: Ես մահացել եմ»:
Այնուհետև սգավորները հիստերիկ ծիծաղել են: Դրանից հետո գերեզմանից լսվել է «Ես զանգահարեցի, որպեսզի հրաժշտ տամ» երգի խոսքերը:
Իռլանդացու հուղարկավորության տեսանյութը վիրուսային է դարձել ցանցում: Այն հրապարակվել է Իռլանդիայի զինված ուժերի վետերանների Facebook-ի խմբում՝ գրառումով. «Վերջերս մեզ հարցրեցին, թե որն է ռազմական և քաղաքացիական հումորի տարբերությունը: Դա պարզ է. այն սև է:
Սա հոկտեմբերի 12-ին Շեյ Բրեդլիի հուղարկավորությունն է»: