Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Թուրքիայի հարձակման մի վտանգավոր հետևանք Հայաստանի համար

Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման իրողությունը Հայաստանում հասկանալիորեն առաջացրել է հանրային բուռն արձագանք՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, որոնցից երկուսն անշուշտ հատկապես առաջնային և կարևոր են: Մեկը, բնականաբար, ներխուժման գոտում մեր հայրենակիցների բնակության հանգամանքն է, նրանց համար մտահոգությունն ու նրանց անվտանգության հարցում Հայաստանի անելիքի մասին քննարկումները, մյուսը՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը՝ հաշվի առնելով այն, որ այդ երկիրը նաև Հայաստանին է հարևան ու սահմանակից, այդ երկիրը հայտնի հարցեր ունի հայության հետ, Հայաստանի հետ, ունի իր ռազմավարական նկրտումները և, ի հավելումն այդ պատմական համատեքստի, նաև Ադրբեջանի «ավագ եղբոր» գործոնը, բարդույթը կամ, այսպես ասած, «պատասխանատվությունը»:

Միով բանիվ, Թուրքիան ցուցադրում է իր ագրեսիվ քաղաքական «հավատամքը» հերթական անգամ, և այդ Թուրքիան խնդիրներ ունի նաև հայկական գործոնի հետ և սահմանակից է հայկական պետությանը: Այդ համատեքստում քննարկումներում նկատելի է բավականին տարածված «տրենդը», որն արտահայտվում է Հայաստանում ռուսական ռազմակայանի վերաբերյալ դատողություններով:

Շատերը Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման հանգամանքը դարձրել են առիթ Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը հիմնավորելու և այդ ներկայության մասին որևէ քննարկում, այսպես ասած, մերժելի համարելու համար: Նույնիսկ տպավորություն է, որ այդ մարդկանց ոչ այնքան Սիրիայի հյուսիսում իրավիճակն ու մեր հայրենակիցների անվտանգությունն է հետաքրքրում, որքան հնարավորությունը, որ կարող ենք, այսպես ասած, որևէ քննարկումից դուրս դնել ռուսական ռազմակայանն ու դրա գոյությունը Հայաստանում: Եվ ընդհանրապես, այստեղ խնդիրը շատ ավելի լայն է, և փաստացի հանրային գիտակցության մեջ ուժգին գեներացվում է Ռուսաստանի «փրկիչ» լինելու հանգամանքը, թուրքական առիթն օգտագործվում է դրա համար:

Այն, որ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության հարցում Ռուսաստանն ունի մեծ դերակատարում, և ռուսական ռազմակայանն էլ կարևորագույն միջոց է այդ հարցում՝ կասկածից վեր է: Այն, որ բավականին պարզունակ և ծայրահեղ են ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու անվերապահ պնդումները՝ ևս երևի թե անկասկած է: Խնդիրը, սակայն, հետևյալն է. նախ՝ ինքնին ռազմակայանի գոյությունն ու Ռուսաստանի կարևոր դերը դեռ չի նշանակում այդ դերի անխափան և անկասկած իրականացում, և մենք դրանում համոզվել ենք մինչև ապրիլյան քառօրյան, երբ Ռուսաստանն իր կարևոր դերը գործադրում էր ընդամենը հայության զգացմունքների վրա խաղալու և այդ ամենը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրի առարկա դարձնելու համար:

Ըստ այդմ՝ գլխավոր խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես է ստեղծում իրավիճակ, երբ Ռուսաստանն ու դրա ռազմակայանը իրենց դերը կատարում են Հայաստանի և Արցախի շահի ու անվտանգության համատեքստում, ոչ թե այդ շահն ու անվտանգությունը թուրքերի հետ առևտրի հանելու: Իսկ այստեղ շատ կարևոր է այն, որ ՌԴ կարևորագույն դերն արձանագրելով հանդերձ՝ հայ ժողովուրդը երբեք չմոռանա, այսպես ասած, իր «դերի և կարևորության» մասին և ամենևին չկարծի, թե իր անվտանգությունը պայմանավորված է որևէ մեկ փրկչով, և առանց այդ «փրկչի» մենք կորած ենք:

Ռուսաստանին իր դերը կատարել պարտադրելու և թուրքերի հետ մեր անվտանգության հաշվին առևտրից հետ պահելու համար առաջնային նշանակության հանգամանքներից է այն, որ մենք երբեք չհամարենք, թե Ռուսաստանից բացի՝ չունենք անվտանգության այլ դաշնակցային կամ գործընկերային այլընտրանք: Ըստ այդմ՝ վտանգավոր է, երբ սիրիական ներկայիս իրավիճակը որոշ շրջանակներ օգտագործում են քարոզչական նուրբ տեխնոլոգիայով ներշնչելու, թե, իհարկե, Ռուսաստանն ունի Հայաստանի հանդեպ քաղաքականության որոշ խնդրահարույց պահեր, սակայն մենք չունենք անվտանգության այլընտրանք: Այդտեղից է սկսվում ռուս-թուրքական վտանգավոր առևտուրը Հայաստանի շահերի հաշվին՝ Հայաստանի և հայության գիտակցության մեջ այլընտրանքի բացակայությունը սպանելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում