Վայրի կենդանիների պաշտպանության «Ապստամբություն ընդդեմ ոչնչացման» շարժման մի քանի կողմնակիցներ ինքնաբուխ ակցիա են կազմակերպել Փարիզի Լուվրի դիմաց: Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրացել է պալատի դիմաց տեղակայված ամենաբարձր ապակե բուրգը:
Տղամարդը հատուկ հարմարանք է օգտագործել, որի օգնությամբ կարողացել է հաղթահարել օբյեկտի կողային եզրերից մեկի կեսը: Դրանից հետո նա բուրգի վրա կանաչ դրոշ է ամրացրել և իջել ցած, որտեղ նրան սպասում էին ոստիկանները:
Անվտանգության ուժերը տեղում մոտ մեկ ժամ հարցաքննել են ակտիվիստին, բայց բերման չեն ենթարկել ոստիկանական բաժանմունք: Նրա դեմ առաջադրված մեղադրանքների մասին առայժմ տեղեկատվություն չկա, հայտնում է BFMTV-ն:
Un militant d'Extinction Rebellion a escaladé la pyramide du Louvre pic.twitter.com/ruN8saDjXJ
— BFMTV (@BFMTV) October 13, 2019