Կալիֆոռնիան ԱՄՆ նահանգներից առաջինն է, որտեղ արգելվել են կենդանիների մորթուց պատրաստված հագուստի և աքսեսուարների արտադրությունն ու վաճառքը: Համապատասխան օրինագիծը ստորագրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը, հաղորդում է BBC-ն:
Այսպիսով, 2023 թ.-ից նահանգի տարածքում կգործի կենդանիների մորթուց արտադրանքների արտադրության և վաճառքի արգելքը:
Միևնույն ժամանակ, արգելքը չի տարածվի արհեստական մորթու, կենդանիների խրտվիլակների և եղջերուների, կովերի, ոչխարների և այծերի կաշվի վրա: Նոր օրենքը խախտողների համար նախատեսվում է 500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք, իսկ արգելքի կրկնակի խախտման դեպքում՝ 1000 դոլար: Բացի այդ, Կալիֆոռնիայի նահանգապետն օրինագիծ է ստորագրել, որով արգելվում է կրկեսներում կենդանիների օգտագործումը, բացառությամբ կատուների, շների և ձիերի: Արգելքը չի տարածվում ռոդեոյի վրա: