Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռնուհին՝ արքայադուստր Եվգենիան, և նրա ամուսինը՝ Ջեկ Բրուկբենկը, տոնել են իրենց հարսանիքի մեկ տարին:
Ի պատիվ այդ իրադարձության՝ Եվգենիան իր Instagram-ում տեղադրել է նոր՝ նախկինում երբեք չհրապարակված տեսանյութ, որում ներառված են Վինձորում կայացած հանդիսավոր արարողության անդրկուլիսային պահերը: Դրանց թվում են կադրեր, որոնցում հարսնացուն պատրաստվում է դուրս գալ: Կադրերի հետևից լսվում է, թե ինչպես են փեսացուն և հարսնացուն հավատարմության երդումներ տալիս միմյանց:
«Դա իմ կյանքի մեծագույն օրն էր… Հավերժ և ընդմիշտ: Երջանիկ տարեդարձ, իմ Ջեկ»,- գրել է արքայադուստրը:
https://www.instagram.com/p/B3gsnFxl6Ks/?utm_source=ig_embed