Saturday, 18 07 2026
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT

Հավանաբար Բալասանյանը վերջերս նորից նայել է «Կնքահայրը» ու իրեն Վիտո Կորլեոնե է երևակայում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, մի խումբ անձինք՝ իրենց գրասենյակի հաղորդմամբ, շուրջ 2500 մարդ ստորագրել է Քոչարյանին քաղբանտարկյալ հռչակելու հայտարարության տակ։ Ի՞նչ նշանակություն կարող են ունենալ նմանատիպ նախաձեռնությունները։

– Իրենց գրասենյակը շատ բան կարող է ասել, բայց հիմնականում կարող եմ ասել, որ ոչ մի հենարան չունեն, և չկա որևէ հեռանկար իրենց շարժումն ընդլայնելու համար։ Ես մտահոգության որևէ աղբյուր չեմ տեսնում և դրան ուշադրություն դարձնելու որևէ պատճառ չկա։

– Միացողներն ի՞նչ նպատակ կարող են հետապնդել։

– Նրանք մարդիկ են, ովքեր յուրատեսակ աշխատավարձ են ստանում՝ իրենց համար աշխատանքի տեղ են գտել, ներգրավվում են ինչ-որ խմբավորումների մեջ ու օրավարձ ստանում։ 99,9 տոկոսը իրենք են, ամենակարևորն այն է, որ իրենք գաղափարախոսական որևէ հիմք չունեն, չկա որևէ գաղափար, որը կարող է նրանց համախմբել։ Այսինքն՝ բարոյահոգեբանական միացման սոսինձ չկա։

– Իսկ չկա՞ մտահոգություն, որ կան միացողներ նաև Արցախից և, օրինակ, Վիտալի Բալասանյանն արդեն նմանատիպ կոշտ հայտարարությունն է անում՝ ընդհուպ ֆիզիկական ոչնչացման սպառնալիք հնչեցնում։

– Հավանաբար Վիտալի Բալասանյանը վերջերս նորից նայել է, հանրաճանաչ կինոնկար կար՝ երեք մասից բաղկացած «Կնքահայրը»՝ Ալ Պաչինոյի գլխավոր դերակատարմամբ։ Իրեն թվացել է, որ եթե իրեն Ղարաբաղում Վիտո են ասում, ուրեմն ինքն էլ Վիտո Կորլեոնեի մակարդակին հասած գործիչ է, շատ ուժեղ, շատ հզոր ու լայն հեռանկարներ ունեցող։ Բայց նա սկսել է հաբրգել ու անցել է բոլոր տեսակի սահմանները։ Բայց քանի որ մեզանում էլ մինչ օրս ընդունվում է Արցախը որպես անկախ պետություն, մեր իրավապահները չեն կարող գնալ Վիտոյի ձեռքից բռնել ու կանգնեցնել դատարանի առաջ։ Բայց նա իր հայտարարությամբ ծանր հանցագործության սպառնալիք է հնչեցրել և ոչ միայն երկրի ղեկավարի, այլ հայաստանցիների ճնշող մեծամասնության հասցեին։ Վիտոն չի հասկանում՝ ինչ է ասում։

Գուցե նա քաջ զինվոր է, բայց որպես քաղաքական գործիչ չի կայացել, զրոյից ցածր մակարդակի է։ Այսօր նրա ամեն հերթական հայտարարությունը թշնամու ջրաղացին ջուր լցնել է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հրճվում ադրբեջանցիները, իրենք ասում էին՝ մեզ հայերի հետ պետք է որ կռվել, իրենք իրենց հողում իրար միս կուտեն, կանցնի կգնա։ Նրա ամեն հաջորդ հայտարարությունը դրան է նպաստում։ Ես կասեմ՝ ոչ թե Վիտո, այլ Վիտյոկ Բալասանօղլի։ Եթե նա իրեն կոպտություն է թույլ տալիս, ուրեմն մենք էլ կարող ենք մեզ թույլ տալ նման դիպուկ գնահատականներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում