Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Ռոբերտ Քոչարյան անձի ու քաղաքական ֆիգուրի ժամանակներն անցել են. նրա աջակիցները ոչնչի չեն հասնի

Վերջերս համացանցում հայտարարություն էր տարածվել, որի տակ ստորագրել էին մոտ երեք տասնյակ հասարակական, քաղաքական գործիչներ, որոնք երկրի իշխանություններին կոչ էին անում, որ նրանք դադարեցնեն հակասահմանադրական գործընթացն ու զերծ մնան հակապետական գործողություններից։

Նմանատիպ հայտարարությունների առաքելությունն ո՞րն է․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխանեց․ «Դա մարդիկ են, որոնք ունեն իրենց կարծիքը։ Ճիշտ է՝ նրանք չունեն ժողովրդի լայն հատվածի աջակցությունը, բայց նրանք իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը՝ ինչքան էլ իրենց կարծիքը ձեր կամ իմ կարծիքի հետ չի համընկնում։ Ինչպես ես և դուք իրավունք ունենք կարծիք հայտնելու, այնպես էլ իրենք։ Ես չեմ ուզում ոչ մեկին պիտակավորում տալ, դա իրենց իրավունքն է։ Այդ մարդիկ էդպես են մտածում։ Ես համաձայն եմ, որ այդ հայտարարությունը չունի աջակցություն։ Արդեն մեկ տարի է՝ Ռոբերտ Քոչարյանի գործն ընթանում է, և մենք տեսնում ենք, որ այդ շարժումը լայն զանգվածներ չի հավաքում։ Այո, այստեղ ես համաձայն եմ։ Բայց դա իրենց իրավունքն է, իրենց գործն է․ մարդիկ էդպես են գտնում։ Նրանք էդպես են պայքարում։ Եթե ուրիշ ձևով անեն, ապա կասեն, որ խուլիգան են, բռնություն են անում։ Էնպես որ, նրանք հիմա էդ միջոցն են ընտրել, որն ինձ համար լրիվ ընդունելի և ընկալելի է։ Չնայած ասեմ, որ չեմ կարծում, որ նրանք դրանով ինչ-որ բանի կհասնեն»։

Նախկին իշխանություններն այսօրվա դրությամբ որևէ տեսակի աջակցություն ունե՞ն «Առաջին լրատվական»-ի հարցին «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը պատասխանեց․ «Հանրապետական կուսակցությունն ու Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի քաղաքական գործիչներն մի փոքր տարբեր էլեկտորատ ունեն, իհարկե, ունեն նաև ընդհանրություն, բայց տարբերություն կա։ Եթե խոսենք Հանրապետական կուսակցության մասին, ապա ասեմ, որ, այո, նրանք, ճիշտ է փոքր, բայց աջակցություն ունեն։ Ճիշտ է՝ վերջին ընտրությունների ժամանակ նրանք ունեցել են հինգ տոկոս աջակցություն, բայց եթե հիմա ընտրություն լինի՝ չենք կարող ասել, թե որքան նրանք կկարողանան հավաքել, որովհետև էս պահի դրությամբ բնակչության բավականին մեծ տոկոս կա, որոնք դեռ չեն կողմնորոշվել կամ դեռ տատանվում են, թե որ կուսակցությանը կցանկանային հարել կամ ձայն տալ։ Իսկ Քոչարյանի հետ կապված, գուցե նա այսօր ունի աջակիցներ, որոնք դեռ չեն խոսում կամ դուրս չեն գալիս բողոքի։ Դրա մասին կարելի է խոսել, երբ լինի նախընտրական որոշակի ժամանակաշրջան, կամ արտահերթ ընտրությունների ինչ-որ օրակարգ դուրս գա»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում