ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտություններին՝ ուղղված ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Այս մասին հաղորդում է Politico-ն:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդը վերածվել է «հայհոյախոս»-ի՝ չնայած այն բանին, որ նրան լսում են երեխաները:
Նրա կարծիքով՝ Բայդենի մասին Թրամփի խոսքերը «սահմանն անցել են»:
«Դա կապ չունի իմպիչմենտի հետ, դա վերաբերում է ընտրություններին»,- հավելել է Փելոսին: