Իսպանիայի Ազգային օրվա առթիվ Մադրիդում ռազմական շքերթը բացած պարաշյուտիստներից մեկը վայրէջք կատարելիս կախվել է ուսամփոփի սյան վրա: Շաբաթ օրը մայրաքաղաքի կենտրոնում կայացած արարողությանը մասնակցել է Ֆիլիպ VI-ը, որը նաև երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է՝ հայտնում է El Pais-ը:
Մի քանի րոպե անց մարզիկին հաջողվել է իջնել: Արդյունքում, ինչպես տեղեկացրել են կառավարությունից, պարաշյուտիստը չի տուժել:







































