Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ լոնդոնյան ակումբի համար միևնույնն է, թե որ թիմը կլինի իր հակառակորդը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հաջորդ փուլում:
«Մենք կիսաեզրափակիչում ենք, և եթե քառորդ եզրափակիչում հանդես էին գալիս 8 լավագույնները, ապա կարող եք պատկերացնել այն թիմերի մակարդակը, որոնք կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել: Ամեն ինչ կարող է պատահել: Մեզ լուրջ մրցակիցների դեմ խաղեր են սպասվում:
Բայց «Չելսի»-ի համար միևնույնն է, թե ում դեմ կխաղա: Անշու´շտ, մենք հաճույքով կանցկացնենք կիսաեզրափակիչի խաղերը: Նույն խնդրանքով եմ դիմել սաներիս նաև այս անգամ: Պետք է ուրախանալ գրանդերի դեմ խաղալու հնարավորության համար: «Ռեա՞լ», «Բարսելոնա՞», «Բավարիա՞», «Ատլետիկո՞», «Մանչեսթեր Յունայթե՞դ»: Միևնույնն է»,- ասել է Մոուրինյոն:








































