Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Եվրոպայի անվտանգության եռակողմ ձեւաչափ

Ֆրանսիական Դովիլ ավանում այսօր մեկնարկում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկօրյա հանդիպումը, որի օրակարգում Եվրոպայի անվտանգության հիմնահարցն է։ Այս տարվա նոյեմբերին ՆԱՏՕ-ն մտադիր է հրապարակել անվտանգության նոր հայեցակարգը, որը ներառում է Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության համակարգի խնդիրը։ «Մենք կքննարկենք Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության բարելավման հնարավորությունը, քանի որ ակնհայտ է, որ «սառը պատերազմի» դարաշրջանն անցյալում է», – ասել է Անգելա Մերկելը։ «Գերմանիայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ, Ռուսաստանը վերջերս դրական է արձագանքել Եվրոպայի համատեղ նոր պաշտպանության հայեցակարգ ստեղծելու գաղափարին, սակայն վերապահություն ունի հակահրթիռային համակարգերի նկատմամբ` ենթադրելով, որ դրանց թիրախը կարող են դառնալ նաեւ ռուսաստանյան քաղաքները։
Դովիլի հանդիպման նախօրեին համաեվրոպական վերլուծական հեղինակավոր հաստատությունը` Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդը, հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ Եվրամիությունը պարտավոր է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել իր հարեւանության անվտանգության հարցերում, քանի որ Իրանով, Աֆղանստանով եւ Չինաստանով զբաղված ԱՄՆ-ը այլեւս Եվրոպան չի պահում ուշադրության կենտրոնում։ Զեկույցի հեղինակներ Մարկ Լեոնարդի եւ Իվան Կրաստեւի կարծիքով, անվտանգության ներկայիս համակարգը չի կանխել ո’չ Կոսովոյի, ո’չ Վրաստանի պատերազմները, ո’չ Եվրոպայի գազի մատակարարման խափանումները եւ ո’չ էլ նախկին խորհրդային տարածքում առկա հակամարտությունները։ «Մերկել – Մեդվեդեւ – Սարկոզի գագաթնաժողովն ունի ճիշտ օրակարգ, սակայն մասնակիցների սխալ ընտրություն։ Եվրոպական անվտանգության համար անհրաժեշտ է եռակողմ ձեւաչափ, որը ենթադրում է ԵՄ, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությունը», – համոզված են զեկույցի հեղինակները։ Առաջարկվող ֆորումը, ըստ նրանց, չի փոխարինելու գործող այնպիսի կառույցների, ինչպիսին են ՆԱՏՕ – Ռուսաստան խորհուրդը կամ ԵԱՀԿ-ն, չի փոխարինելու նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ դանդաղ բանակցությունները։
Դրա փոխարեն այն պետք է նպաստի փոխադարձ վստահության ապահովմանը, ինչը հնարավոր կլինի համատեղ ջանքերով Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները կարգավորելու ճանապարհով։ ՆԱՏՕ-ն զսպել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի եւ Վրաստանի արտաքին քաղաքականություններով պայմանավորված զայրույթը, Միացյալ Նահանգները վերաբեռնավորման կոճակն է սեղմել, ռուս – լեհական հարաբերություններում էլ որոշակի հալոցք է։ Հայտնի չէ, թե արդյո՞ք Եվրոպայի երեք ծանրքաշայիններ Գերմանիան, Ֆրանսիան եւ Բրիտանիան կցանկանան Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնին վստահել Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ անվտանգության հարցերի կարգավորումը։
Զեկույցի հեղինակների փոխանցմամբ, արտաքին քաղաքականության հարցով Եվրամիության 27 երկրների 250 հեղինակավոր պրոֆեսիոնալների շրջանում անցկացված հարցման արդյունքները, ինչպես նաեւ ազգային անվտանգությանը վերաբերող փաստաթղթերի վերլուծությունը վկայում են, որ այդ երկրներում ի հայտ է գալիս Ռուսաստանի հետ անվտանգության ասպարեզում աշխատելու հարցում մոտեցումների մերձեցում։ Զեկույցում ասվում է, որ նախ հարկ է կազմել անվտանգության գործողությունների ծրագիր, որը թույլ կտա առավել անկայուն տարածաշրջանների ապառազմականացման եւ սառեցված հակամարտությունների կարգավորման ճանապարհով թուլացնել աշխարհամասում առկա լարվածությունը։
Եթե այդ փորձերը պսակվեն հաջողությամբ, ապա Եվրամիության երկրների համար կարող է ավելի ընդունելի դառնալ Ռուսաստանի առաջարկած Եվրոպական անվտանգության պայմանագրի գաղափարը։ ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը, այդ թվում Միացյալ Նահանգները, կասկածանքով են ընդունել Դմիտրի Մեդվեդեւի այդ առաջարկը` ենթադրելով, որ ռուսական կողմը այդպես ընդամենը փորձում է ստանալ ՆԱՏՕ-ի որոշումների նկատմամբ վետոյի իրավունք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում