Գրետա Թունբերգը Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների շրջանում առաջատարն է՝ ըստ բուքմեյքերների: Եթե դա տեղի ունենա, նա կդառնա ամենաերիտասարդ դափնեկիրը՝ շրջանցելով պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային:
CNN-ի փոխանցմամբ՝ բրիտանական բուքմեյքերական Coral և William Hill ընկերությունների դիտարկումները հստակ ցույց են տալիս, որ 16-ամյա շվեդ բնապահպանական ակտիվիստը հաղթելու լավագույն շանսերն ունի․ խաղադրույքների 95%-ը նրա օգտին է։