Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Բարձիթողի վիճակ՝ անշարժ գույքի շուկայում. Ինչու են Հայաստանում բնակարանների գները բարձրանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձիթողի իրավիճակ` անշարժ գույքի շուկայում: Բնակարանների գները Հայաստանում արհեստական բարձրացնում են, այնինչ նույնիսկ մեկ ամսվա դիտարկումը ցույց է տալիս, որ անշարժ գույքի գործարքները նվազել են, այսինքն` մեծ թվով վաճառքի բնակարաններ կան, բայց գնորդներ չկան: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսին անշարժ գույքի 15 հազար 507 գործարք է կատարվել, մինչդեռ հուլիսին դրանք 16 հազար 73-ն են եղել: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում գործարքների քանակը պակասել է 566-ով: Երկրում, սակայն, բնակարանների գները օր-օրի կտրուկ բարձրանում են: Օրինակ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարանի մեկ քառակուսի մետրի գինը օգոստոսին արժեցել է 612 հազար դրամ, հուլիսին մայրաքաղաքի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 605 հազար դրամով: Համաձայնեք, որ խիստ կասկածելի ու ուշադրության արժանի է, որ մեկ ամսում բնակարանի մեկ քմ-ի գինը 7000 դրամով բարձրացել է: Պահանջարկ-առաջարկ տնտեսագիտական հայտնի կանոնը պարզապես չի գործում: Ինչո՞ւ, ո՞վ է այս շուկան տանում լճացման` արհեստական գներ «կրակելով» ու գործարքները զրոյացնելով: Ինչպե՞ս է վերահսկվում այս շարժը:

Վարչապետ Փաշինյանը վերջերս հորդորում էր ամերիկահայերին` հայրենիք ընդմիշտ չտեղափոխվելու դեպքում գոնե տուն գնեն Հայաստանում, տուն ունենան հայրենիքում: Ուշագրավ է, որ անգամ այս հայտարարությունից հետո գների կայուն աճը շարունակվում է։ Սաբոտա՞ժ է… Հայտնի է` բնակարանային շուկայում հիմնական գին թելադրողը ոչ թե տան, բնակարանի կամ հողակտորի սեփականատեր- վաճառողն է, այլ միջնորդները՝ բրոքերները: Այլ կերպ ասած` բրոքերներն են տնօրինում մարդկանց գույքը և որոշում` որի համար ինչ գին առաջարկեն կամ ում համար որքան էժանացնեն: Եթե այս տարվա հուլիսին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 305 հազար դրամով, մեկ ամիս անց` օգոստոսին, այն 309 հազար 500 դրամ է դարձել: Իսկ, ահա, անցած տարվա օգոստոսին այս վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ն կազմել է 279 հազար 200 դրամ: Այսինքն` մեկ տարվա ընթացքում 30 հազար 300 դրամ թանկացում է եղել: Արձանագրենք, որ թանկացումն արձանագրվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Գների բարձրացման կորի ու գործարքների անկման պատկերի նկարագիրը գրեթե նույնն է նաև մարզերում: և հարց է առաջանում` մինչև ուր է գնալու այս բարձիթողի վիճակը, որտեղ է սահմանագիծը: Ո՞վ է ի վերջո բրոքերների թիկունքից նրանց շնորհում այդ «մենաշնորհը»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում