Մեծ Բրիտանիայի մի բնակիչ EuroMillions լոտոյով շահել է ռեկորդային գումար՝ մոտ 244 միլիոն դոլար: Նրան հաջողվել է գուշակել 5 թվերը, ինչպես նաև լրացուցիչ հանվող 2 թիվը: Նրա համար հաջողակ են դարձել 17, 19, 38, 42 և 45, ինչպես նաև լրացուցիչ 9 և 10 թվերը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վիճակահանության կազմակերպիչները հաստատել են, որ նման մեծ գումար է խաղարկվել, և կա շահող, սակայն նա դեռ անհայտ է։
«Մենք շամպայն ենք պատրաստել սառույցով լի դույլով և անհամբեր սպասում են հաղթողին, որպեսզի նրան գրանցենք միլիոնատերերի ակումբում»,- ասել է EuroMillions վիճակահանության կազմակերպիչներից մեկը: Այս մասին գրում է The Guardian-ը: