Wednesday, 01 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում

ԲՀԿ-ի վարկանիշն այնքան բարձր է, որ չի մտնի կոալիցիա ու իր վարկանիշը գցի

«Եթե չփոխվի կառավարության աշխատաոճը որևէ փոփոխության մասին խոսելն ավելորդ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով` եթե նույն թիմից պետք է լինի վարչապետը, իսկ գործող անձնինք մնան նույնը, անհնար է պատկերացնել, որ լուրջ աշխատանքի ձևի փոփոխություն լինի, ժողովրդի սոցիալական վիճակն էլ լավանա: «Այս օրերին թվարկվող անձերից ոչ մեկն այնքան ինքնուրույն չէ, որ գա, ձեռքը խփի սեղանին ու ասի՝ բոլոր լիազորություններս կիրակաացնեմ, ու որևէ մեկն ինձ չի խանգարի»,- ասաց նա:

Իսագուլյանի դիտարկմամբ` եթե սա ձևականորեն արված քայլ չէ, ուրեմն ՀՀ նախագահը երկորդ տարբերակին պետք է գնա, «դա է` նստել բավականին լուրջ բանակցությունների սեղանի շուրջ ոչիշխանական չորս ուժերի հետ, խոստանալ, որ պատրաստ է վարչապետի պաշտոնում նշանակել այդ ուժերի միասնական թեկնածուին: Եթե նա այս քայլին գնա` նպաստում է, որ երկրում լարվածությունը թուլանա. Այսինքն՝ կգա մարդ, որն աշխատելու է ոչ թե թելադրանքով, այլ օրենքով սահմանված իր լիազորություններն է իրականացնելու»:

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ վարչապետի հրաժարականը կարող էր դրսից պարտադրված լինել, Իսագուլյանն ասաց. «Արտաքին գործոնը Հայաստանում մեծ դերակատարում ունենալ չի կարող, ամեն ինչ ներքաղաքական գործընթացներով է պայմանավորված, բայց արտաքին ճնշում` ինչ-որ մեկին հանել կամ նշանակել, ես բացառում եմ»:

Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ նաև այն տեսակետներին, որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող են վերադառնալ կոալիցիա, և ասաց. «ԲՀԿ-ն միշտ ասել է, որ նախագահի հրաժարականի հարց չի դնում, եթե նա կոալիցիայում հիմնական դերակատարողն ու ծրագիր ներկայացնողը չլինի, ապա չի գնա: Եթե պետք է վարկաբեկվի այդ կառավարությունը, նրանք էլ կվարկաբեկվեն կառավարության հետ միասին: Բացի դրանից՝ ԲՀԿ-ի վարկանիշն այնքան բարձր է, որ չի գնա մի քայլի, որ իր վարկանիշն անկում ապրի»:

«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իր դիտարկմամբ, ԲՀԿ-ի համար ընդունելի չի՞ լինի, կամ, առհասարակ, բոլոր վեց խմբակցությունների համար, ինչպես երեկ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Իսագուլյանը պատասխանեց. «Կարելի է ասել, որ Գալուստ Սահակյանն էլ բոլոր վեցի համար ընդունելի կլինի: Խոսքն ամենևին այդ մասին չէ. այո, կարող են համաձայնել, բայց ի՞նչ էական փոփոխություն պետք է բերի Հովիկ Աբրահամյանը: Այո, շատ գործունյա է, բայց նույն թիմից է: Նա՝ որպես Հայաստանի երկրորդ դեմք, կարող էր շատ բան անել, բայց պարզ երևում էր, որ նա բոլոր նախաձեռնություններին կողմ էր: Հիմա, ասենք, ինքն է վարչապետ, կարո՞ղ եք ասել՝ ինչն է փոխվելու: Կարո՞ղ է, ասենք, այնպիսի ծրագրեր ուներ, որ սպասում էր՝ վարչապետ դառնար, նոր իրագործեր:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում