Լեգենդար դերասանուհի Մերիլին Մոնրոյի՝ աշխարհում ամենամեծ արձանը Կալիֆոռնիայից տեղափոխել են Նյու Ջերսի:
Ինչպես հայտնել է KTLL հեռուստաալիքը, Պալմ Սփրինգս քաղաքի բնակիչները ոչ միանշանակ են ընդունել 8 մետրանոց պլաստիկե քանդակի հերթական տեղափոխման մասին տեղեկությունը: Ոմանք նույնիսկ ուրախ են, քանի որ ի սկզբանե չեն հավանել Սյուարդ Ջոնսոնի գործը, մյուսները ափսոսում են, քանի որ հուշարձանը խայծ էր բազմաթիվ այցելուների համար:
17 տոննա կշռող արձանը հոլիվուդյան դերասանուհու երկրպագուները կարող են տեսնել Ջոնսոնի աշխատանքների ցուցադրությանը:
Գունավոր կոմպոզիցիան պատկերում է Մոնրոյին իր հայտնի սպիտակ զգեստով, որի փեշերը ծածանվում են քամուց:










































