Monday, 06 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

27×20․ «Հոկտեմբերի 27»-Ո՞ւմ էր խանգարում Սպարապետը

1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գրեթե բոլոր զոհերը եղել են պլանավորված, սակայն կասկածից վեր է, որ պատվիրատուների հիմնական թիրախը եղել է Վազգեն Սարգսյանը: Հենց նա էր Հայաստանի իշխանության դե ֆակտո կրողը, Սեպտեմբերի 21-ի ակունքից սնվող պետության վերջին թելը: Սպարապետն էր քաղաքական թիմի ոգեկոչման աղբյուրը և ապագայի տեսլականի խորհրդանիշը:

Պատահական չէ, որ չարաբաստիկ Հոկտեմբերի 27-ը համարվում է Երրորդ հանրապետության կործանման օրը: Բացի դրանից՝ Հոկտեմբերի 27-ի արմատը թաքնված է 1998-ի պալատական հեղաշրջման խորհրդավոր ծալքերում: ԼՂ հարցում Լևոն Տեր-Պետրոսյանին հակադրված հայտնի ուժային եռյակից միայն Վազգեն Սարգսյանն էր գաղափարապես ընդդիմանում Լևոն Տեր-Պետրոսյանին` համարելով, որ Հայաստանը ունի ներքին ռեսուրսներ` զարգանալու և ԼՂ հարցը ավելի հայանպաստ լուծելու համար: Միևնույն ժամանակ` եռյակից միայն Վազգեն Սարգսյանն է հակադրվել Տեր-Պետրոսյանի հրաժարականին` համարելով, որ իշխանության ներսում կոմպրոմիսը միանգամայն հնարավոր է:

Քչերն են տեղյակ, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Վազգեն Սարգսյանը տեղի է տվել Երկրապահի ղեկավարության պահանջին և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առաջ դրել է նախագահի պաշտոնում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի առաջադրման պահանջ: Սակայն առաջադրումների օրերին Հարությունյանն «անհասանելի» է դարձել անգամ Վազգեն Սարգսյանի համար:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարում Վազգեն Սարգսյանի համար արդեն ակնհայտ է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի հարցում չարաչար սխալվել է: Վահրամ Խոռխոռունու և հատկապես Արծրուն Մարգարյանի սպանությունները Վազգեն Սարգսյանի ուղղությամբ արձակված «նախազգուշական կրակոցներ» էին: Վազգեն Սարգսյանը հասկացել էր այդ կրակոցների քաղաքական ուղերձը և, ըստ էության, համարժեք պատասխան էր տվել դրանց` խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինք կազմելով Կարեն Դեմիրճյանի հետ և իշխանությունը վերցնելու քաղաքական հայտ ներկայացնելով, ինչի դրսևորումը դարձավ նրա կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը:

Ռոբերտ Քոչարյանը, որն արդեն ճաշակել էր իշխանության և առաջին ստվերային տնտեսական գործարքների («Արմենթելի», Կոնյակի գործարանի խայտառակ գործարքներ) համը, չէր կարող հաշտվել «անգլիական թագուհու» կարգավիճակի հետ, մանավանդ որ նա պետության մասին ուներ, մեղմ ասած, մակերեսային պատկերացումներ: Վազգեն Սարգսյանը, ինչպես ցանկացած մահկանացու, ուներ մարդկային թերություններ, քաղաքական սխալներ, նույնիսկ որոշ դեպքերում` անհամարժեքություն, բայց ուներ պետության արժեքի ընկալում` անսահմանորեն հավատալով 88-ի արժեքներին, արժևորելով Արցախյան պատերազմի հաղթանակի բարոյա-քաղաքական նշանակությունը:

Քոչարյանի համար`պետական գործերը իջեցված էին կոմերցիայի, սեփական բիզնեսի և ունեցվածքի նշաձողին: Երևանի իշխանության ներսում առկա աշխարհայացքային այս կոնտրաստը չէր կարող աննկատ մնալ Մոսկվայում, մանավանդ որ Ռուսաստանում ելցինյան «ձնհալն» իր տեղը զիջում էր կայսերականության վերածննդին. վարչապետ էր նշանակվել Վլադիմիր Պուտինը, որը հայտարարվել էր իշխանության ժառանգորդ:

Վազգեն Սարգսյանը պետք է հեռացվեր ասպարեզից: Նա փակում էր Ռոբերտ Քոչարյանի միահեծան իշխանության հաստատման և Հայաստանի ռուսականացման ճանապարհը: Հոկտեմբերի 27-ը դարձավ Ռոբերտ Քոչարյանի պրովինցիալ էլիտայի և Պուտինի չեկիստական ռեժիմի համագործակցության մերանը: Վազգեն Սարգսյանի գործոնը խանգարում էր Քոչարյանի իշխանական, Պուտինի կայսերական ծրագրերին: 1999ի հոկտեմբերի 27-ին վերջակետ դրվեց Երրորդ հանրապետության պատմությանը, տրվեց Հայաստանի գաղութացման մեկնարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում