Փորձագետի եզրակացությունների համաձայն՝ Անգելինան և Մարիան հանցագործության նախօրեին ցածր տրամադրություն և ինքնասպանության վերաբերյալ մտքեր են ունեցել, նաև հոր՝ Միխայիլի կողմից սեռական ոտնձգությունների պատճառով:
Life-ը ծանոթացել է Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյան քույրերի հոգեբանական վիճակի վերաբերյալ փորձագիտական եզրակացությանը նախքան և բռնակալ հո՝ր Միխայիլի դեմ նրանց հաշվեհարդարից անմիջապես հետո: Սպանությունը տեղի է ունեցել անցած տարվա հուլիսի 27-ին:
– Խաչատուրյան Կ.Մ.-ի և Խաչատուրյան Ա.Մ.-ի մոտ 27․07․ 2018-ին նկատվել է արդեն իսկ գոյություն ունեցող «վատ վերաբերմունքի համախտանիշի» և «հետվնասվածքային խանգարման» սրման ֆոնին, ոչ հոգեբանական մակարդակի պաշտպանողական-պաշտպանական ռեակցիա, որն ընթացել է ուժեղ հուզական և հոգեմոտորիկայի գրգռվածությամբ, գիտակցության մասնակի նեղացմամբ և վախով, ինչը ուղեկցվել է պաշտպանողական ագրեսիվ նպատակային գործողություններով սթրեսորի նկատմամբ,- եզրակացրել է փորձագետը։
Նրա խոսքով՝ արյունոտ սպանությունից հետո երեք օր շարունակ քույրերը գտնվում էին անկայուն հոգեկան վիճակում: