Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Թրամփը կանաչ լույս վառեց Սիրիայում Էրդողանի համար. Հայաստանը պետք է վերահսկի իրավիճակը

Սիրիայի շուրջ զարգացումները նոր փուլ են մտնում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ հայտարարել է Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու մասին: Թուրքիան իր հերթին մտադիր է ռազմական նոր գործողություն սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է թուրքագետ Հայկ Գաբրիելյանի և արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:

Սարգիս Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սիրիայում ամերիկյան զինուժի քանակի նվազեցման ծրագրեր Թրամփը վաղուց ուներ: «Կարծում եմ՝ խոսքը չի վերաբերում ամերիկյան զորքերին առհասարակ դուրս բերելու մասին, նրանք, ըստ ամենայնի, կքաշվեն դեպի հարավ և հնարավոր ռազմական գործողությունների արեալում չեն լինի… Ամեն դեպքում, կարծում եմ, մեծ տեղաշարժեր այս պահին չեն լինի, քրդերը արդեն որոշ ստորաբաժանումներ դուրս էին բերել այս հատվածից՝ դիրքավորվելով մի քիչ հեռու: Ամեն դեպքում քրդերը սա դիտարկում են որպես դավաճանություն դաշնակցի կողմից, որը հայտարարել էր, որ այդտեղ թուրք զինվոր չի լինելու»:

Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ ներկա դրությամբ խնդիրը ստեղծվելիք անվտանգության գոտու չափի, խորության մեջ է: «Ըստ էության, Միացյալ Նահանգները կանաչ լույս է վառել Եփրատ գետից արևելք թուրքական ներխուժման համար… Եթե Թուրքիան ցամաքային ներխուժում սկսի, իսկ ավիահարվածներ արդեն իսկ սկսել է հասցնել, կարող ենք 2019թ. որակել որպես Սիրիայում Թուրքիայի հաջողության տարի»:

Ստեղծված իրավիճակին անդրադառնալով Հայաստանի դիտանկյունից՝ Գաբրիելյանը փաստեց, որ Թուրքիան թեև հայտարարում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, բայց դա չի խանգարում, որ ահաբեկիչների դեմ պայքարի շղարշի ներքո ներխուժի սուվերեն պետության տարածք: «Հայաստանը պետք է հետևի, բնականաբար, շատ զգոն լինի, Թուրքիան ինչքան էլ ցանկանա այլ երկրների տարածք մտնել, գրավել, փորձում է քիչ թե շատ խելամիտ հիմնավորում գտնել և օգտագործում է ահաբեկիչների հարցը: Հայաստանի համար վտանգավոր եմ համարում շրջանառվող լուրերն այն մասին, որ քուրդ զինյալներ գալիս են մեր երկիր, բուժում ստանում… Այնպես որ, Հայաստանի համար կարող է գլխացավանք դառնալ նման լուրերի շրջանառությունը»:

Գրիգորյանը ևս կարծում է՝ եթե թուրքական զինուժ հայտնվի Սիրիայի այդ հատվածում, մի շարք խնդիրներ կարող են առաջանալ Հայաստանի համար: Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ղամիշլիում ունենք հայ համայնք, հետևաբար ցանկացած թուրք զինվորի ներկայություն Ցեղասպանությունից մազապուրծ եղած տարածքներում, զգայուն հարց է տեղացի հայերի համար: «Կհիշեք հայկական գումարտակի մասին շրջանառվող տեղեկությունները, մասնավորապես, թուրքական լրատվամիջոցների կողմից, այս գումարտակը ստեղծվել և գործում է Սիրիայի այս հատվածում: Եթե լինեն բախումներ, իսկ հայկական գումարտակը գործում է քրդական ստորաբաժանումների կազմում, ապա որոշակի խնդիրներ կարող են առաջանալ: Այնպես որ պետք է զգոն լինել և համայնքի ներուժը օգտագործելով՝ կանխատեսելի դարձնել իրավիճակը մեզ համար»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում