«Հաշվի առնելով կոնկրետ ցանկը, թե ովքեր են այդ հայտարարությունը տարածել, հարգելով ձեզ, մեր սիրելի քաղաքացիներին, հարկ չեմ համարում անդրադառնալ նրանց, որովհետև որոշակի որակ և չափանիշ պետք է ունենան, որ ես ինձ թույլ տամ անդրադառնալ այդ ցանկում գտնվող մարդկանց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի համակիրների հայտարարությանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը չունի այդ ցանկում գտնվող քաղաքական և մշակութային գործիչներ: