ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայի հյուսիս-արևելքում գործողությունների ժամանակ ԱՄՆ զինծառայողներին կամ դաշնակիցներին հարվածելուց։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ շրջանում, որտեղ Թուրքիան սկսել է գործողությունը, ԱՄՆ 50 զինծառայող է եղել։
Թրամփը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ժամանակ մեծ խնդիրներից խուսափելու համար նրան կոբ է արել չվնասել «մեր մարդկանցից որևէ մեկին»։
ԱՄՆ առաջնորդը նշել է, չի ցանկանում, «որ նրանք վիրավոր կամ սպանված լինեն կամ որպեսզի նրանց հետ ինչ-որ բան պատահի»։