Նախագահ Վլադիմիր Պուտինը սեփական աշխատավարձը ավելացնելու, ինչպես նաև երկրի վարչապետի համար դրամական պարգև սահմանելու հրամանագիր է ստորագրել: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Փաստաթղթի համաձայն` աշխատավարձերը ինդեքսավորվել են 4,3 տոկոսով՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից: Բացի այդ, ավելացել է Ռուսաստանի մի քանի գերատեսչությունների ղեկավարների համար աշխատավարձերի չափը։
Մասնավորապես, խոսքը Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, ՆԳՆ-ի, ԱԴԾ-ի, ԱՏԾ-ի, Ռուսաստանի գվարդիայի, գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի մասին է։