Ֆիլադելֆիայում խաղացել են աշխարհի ամենամեծ թեթրիսը:
Որպես խաղահրապարակ ընտրել են 29-հարկանի Cira Centre երկնաքերը, որի բարձրությունը 133 մետր է, գրում է korrespondent.net-ն:
Արարողությունը նվիրված է լեգենդար խաղի 30-ամյակին: Դրանից բացի, կազմակերպիչների նպատակն է խաղացողներին և հանդիսատեսին ստիպել խորհելու նոր տեխնոլոգիաների հնարավորությունների մասին:











































