Monday, 29 06 2026
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության

Կառավարության փոփոխությունը ներքին սպառման համար է. Սերգեյ Մարկեդոնով

ՀՀ վարչապետի փոփոխությունը բացառապես ներքին սպառման համար էր, ուստի սրանում պետք չէ տեսնել Մոսկվայի «մատը»: Այս մասին այսօր ասաց ռուսաստանցի վերլուծաբան, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառներին, մասնավորապես այն պնդմանը, թե հրաժարականը պարտադրված էր Մոսկվայի կողմից:

Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ ստացվում է՝ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների մեղավորը Կրե՞մլն է, ի՞նչ է՝ Հայաստանում չկա՞ սոցիալ-տնտեսական դժգոհություն. իհարկե՝ կա:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում նախորդ տարի անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում ընդդիմությունը ստացավ հանրության քվեի գրեթե 37%-ը՝ այն դեպքում, երբ դրա կեսն էլ նախորդ ընտրություններում չէր հավաքվում: Պատճառն այն է, որ հասարակության շրջանում դժգոհությունը շատ մեծ է: Շատերը ընդդիմադիր առաջնորդի օգտին քվեարկեցին հենց այդ դժգոհությունից ելնելով, ՏԻՄ ընտրություններին՝ ևս, թեև քաղաքապետի ընտրություններն այնքան արդյունավետ չէին ընդդիմության համար, սակայն ամեն դեպքում դարձյալ շատ էին քվեարկել ընդդիմության օգտին:

Սրանից ելնելով՝ Մարկեդոնովը եզրակացրեց, որ դժգոհությունը մեծ է, իսկ դժգոհությունը հիմնականում կենտրոնանում է ոչ թե երկրի առաջին դեմքի, այլ կառավարության շուրջ, որն իրականացնում է սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:

«Ես տեսնում եմ, որ ՀՀ նախագահը պարզապես փորձում է կանխել ներքաղաքական ներկայիս գործընթացների զարգացումն ապագայում և ցույց տալ, թե ինքն էլ է ձգտում և փոխում է երկրում ստեղծված իրավիճակը՝ վարչապետի պաշտոնում նշանակելով ավելի բանիմաց մասնագետի, որպեսզի լուծի երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրները, դուրս մղի դժգոհությունն իրենից, այսինքն՝ ես եմ նախագահը, ես ամեն ինչ վերահսկում եմ:

Սա է, ըստ իս, իրողությունը, ինչո՞ւ են սրանում Կրեմլին տեսնում: Իհարկե, Ռուսաստանում Տիգրան Սարգսյանն ուներ որոշակիորեն բացասական հեղինակություն, նա հանդես էր եկել ՄՄ անդամակցության դեմ, բայց չէ՞ որ այդ հարցը լուծվել է: Ավելին՝ ՀՀ նախագահը Ղրիմի հարցում աջակցել է Մոսկվային, ինչը նույնիսկ 2008թ. չի եղել: Ես պատճառներ չեմ տեսնում, որպեսզի Մոսկվան հիմա իր դժգոհությունն արտահայտեր Սարգսյանի նկատմամբ:

Այդ դժգոհությունը հնարավոր է՝ արտահայտվեր նախորդ տարի, երբ Տ. Սարգսյանը դեմ էր արտահայտվում ՄՄ-ին: Եթե Սարգսյանն այդ ժամանակ հրաժարական տար, ապա կարելի էր ենթադրել, որ Կրեմլը ճնշումներ է բանեցնում, բայց հիմա դա անիմաստ է: Ուստի, իմ համոզմամբ, խնդիրը ներքին է և ոչ՝ արտաքին: Կա դժգոհություն, սոցիալ-տնտեսական իրավիճակը բարդ է՝ պետք է փոխել կառավարությունը»,- մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը՝ շարունակելով, որ Ռուսաստանում ևս շատ են խոսակցությունները, թե Պուտինը զրպարտում է կառավարությանը և հնարավոր է՝ կառավարություն փոխվի, բայց հիմա դրա իմաստը չկա, քանի որ Պուտինի վարկանիշը բարձրացել է: Միգուցե երկու տարի հետո անհրաժեշտություն առաջանա նաև ՌԴ-ում կառավարություն փոխելու:

Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով՝ վարչապետի աշխատանքը բավականին վտանգավոր է, որովհետև երկրում տեղի ունեցողի պատասխանատվության մի մեծ բաժինը դրվում է վարչապետի ուսերին, և համապատասխանաբար պատասխանատվության է ենթարկվում առաջին հերթին վարչապետը: Ուստի, նրա խոսքով, քանի որ Հայաստանում էլ կա մեծ դժգոհություն, պետք է փոխել կառավարությանը՝ հեռացնելու համար այդ դժգոհությունը նախագահից:

Դիտարկմանը, թե ի՞նչ վարչապետ պետք է լինի՝ Մաքսային միությունում աշխատելու համար, որի մասին խոսում էին շատ ռուսաստանցի փորձագետներ՝ պնդելով, թե Տիգրան Սարգսյանն այն վարչապետը չէր, որը կարող էր արդյունավետ աշխատել Մաքսային միությունում, նա ասաց, որ գլխավոր որոշումը՝ ՄՄ անդամակցության որոշումը, կայացվել է: «Ի՞նչ է, Սարգսյանը հրաժարական տվեց սեպտեմբերի 3-ի որոշումից հետո՞»,- նկատեց նա:

Հարցին, թե ՀՀ-ում կառավարության փոփոխությունը կարո՞ղ է որոշակիորեն հետաձգել Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու գործընթացը՝ փորձագետը պատասխանեց՝ չեմ կարծում: «Եթե Հայաստանը հայտարարեր այդ պրոյեկտում իր չմասնակցության մասին, ապա կարելի էր նման բան մտածել, բայց չեմ կարծում, թե դա որևէ կերպ կանդրադառնա գործընթացի վրա»,- ասաց Մարկեդոնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում