Friday, 19 06 2026
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

«Էնքան ես չաղացել, ոնց որ հղի լինես»․ Զինվորը հրամանատարի աչքի առաջ գնդացրով ինքնասպան է եղել

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Սանթուր Դոմբրյանի ու ևս երկու ամբաստանյալի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ:

Սանթուր Դոմբրյանը ժամկետային զինծառայող է եղել, ջոկի գնդացրորդ:

Ըստ մեղադրանքի՝ նա 2012 թվականի հուլիս-օգոստոսին վաշտի համածառայողների ներկայությամբ ծաղրուծանակի է ենթարկել շարքային Հայկ Կ.-ին:

Բացի դրանից, շարքային Սանթուր Դոմբրյանը 2012 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 12-ի սահմաններում դասակի հրամանատար, լեյտենանտ Մովսիսյանին կանչել է զորամասի պահեստարան՝ առանձնազրույցի:

Մի քանի օր առաջ շարքից ուշանալու պատճառով լեյտենանտի կողմից իրեն դիտողություն անելու կապակցությամբ շարքային Դոմբրյանը վիճաբանության մեջ է մտել Մովսիսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Մովսիսյանին՝ ձախ միջկողային ու գոտկային շրջանների ծակած-կտրած վերքերի, փափուկ հյուսվածքների խորանիստ շերտերի վնասման ձևով նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Արմեն Երեմյանը նույնպես ժամկետային զինծառայող է եղել, ջոկի վարորդ, շարքային:

Ըստ մեղադրանքի՝ Երեմյանը 2012 թվականի սեպտեմբերի 4-ին, ժամը 14-ի սահմաններում Սանթուր Դոմբրյանի ու Նարեկ Սերոբյանի հետ մյուս համածառայողների ներկայությամբ ծաղրուծանակի է ենթարկել շարքային Հայկ Կ.-ին, իսկ վերջինիս կողմից «կատակները» դադարեցնելու վերաբերյալ արված նկատողությունից հետո բռնել է նրա համազգեստի օձիքից, հրել ու քաշքշել նրան:

Հայկ Կ.-ին խմբովին ծաղրելու, նրան քաշքշելու համար մեղադրանք է առաջադրվել նաև շարքային Նարեկ Սերոբյանին:

Ընդհանուր իրավասության դատարանում Սանթուր Դոմբրյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Արմեն Երեմյանն իրեն մեղավոր է ճանաչել, բայց նույնպես հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նարեկ Սերոբյանն իրեն մեղավոր է ճանաչել, բայց հայտնել է, թե իրեն մեղադրանք է առաջադրված խմբով Հայկ Կ.-ին ծաղրուծանակի ենթարկելու համար, մինչդեռ ինքն ընդամենը մեկ անգամ կատակել է Հայկի հետ, ասել է. «Տնաշեն, էնքան ես չաղացել, ոնց որ հղի լինես»:

Հայկն ասել է, որ նման կատակներն իրեն դուր չեն գալիս, պահանջել է չկրկնել:

Իր և Հայկի միջև քաշքշոց չի եղել:

Շուրջ երկուսուկես ամիս ծառայելուց հետո գնացել են հրաձգարան: Կրակելուց հետո ինքն ու մյուս զինվորները նստել են մեքենա, զրուցել են իրար հետ: Հանկարծ նկատել են, որ խրամատում գտնվող զինծառայողները խառնաշփոթ վիճակում են: Մոտեցել է բժշկի մեքենան, ինչ-որ մեկին այդ մեքենան են դրել… Այդ «ինչ-որ մեկը» շարքային Հայկն էր:

2012 թվականի սեպտեմբերի 6-ի առավոտյան զինվորներին տարել են հրաձգարան: Հայկ Կ.-ն գնդացրորդ է եղել:

Ըստ վկաներից մեկի ցուցմունքի՝ Հայկը վերջինն է կրակել: Երբ կրակելու հերթը Հայկինն է եղել, վկան օգնել է, որ ժապավենը հարմարեցնի նրա զենքին:

Զենքը լիցքավորել է Հայկը: Վկան դուրս է եկել խրամատից: Հայկը զեկուցել է, թե պատրաստ է: Երեք փամփուշտ կրակելուց հետո Հայկը շրջվել է: Վաշտի հրամանատարը հարցրել է, թե ինչու է շրջվել: Հայկը, ըստ վկայի, աջ ձեռքով բռնել էր զենքը ու շրջվել դեպի զինծառայողները: Զինվորները խառնվել են իրար: Վաշտի հրամանատարը գնացել է դեպի Հայկը ու ասել՝ սպասի:

Մեկ ուրիշ վկա հայտնել է, թե տեսել է Հայկին՝ գնդացրի փողին հենված ու այդ պահին լսվել է կրակոց: Հայկն ինքնասպան է եղել:

Թե ինչքանով է հնարավոր գնդացրով այսպես արագընթաց կերպով ինքնասպան լինել՝ դժվար է ասել:

Դատաքննության ընթացքում հարցաքննվել է փորձագետ Հրայր Ղուկասյանը, ով պնդել է իր տված եզրակացությունը, հայտնել, թե փորձաքննության ներկայացված գնդացիրը եղել է սարքին վիճակում, ձգանին մեկ հպման դեպքում կարող էր մի քանի կրակոց արձակվել, իսկ վնասվածքները կարող են տեղակայված լինել տուժողի մարմնի տարբեր մասերում:

Հայկի դիահերձմանը ներկա հորեղբայրը հայտնել է, որ Հայկի մարմնի վրա կրակոցի երեք հետք է եղել, որոնցից երկուսը մի կողմի վրա են եղել, երրորդը՝ այլ կողմի: Աջ ձեռքի մատները, բացի բութ մատից, սևացած են եղել:

Հայկի մարմնի վրա առկա կրակոցի երեք վերքերը նրա հարազատներին հիմք են տվել կասկածելու, թե Հայկը չէր կարող իր վրա երեք անգամ կրակել, ուրեմն Հայկի վրա կրակել է մեկ ուրիշը:

Հայկի մահվան հանգամանքների քննությամբ տուժող կողմը բավարարված չէ: Զինվորը ծանր գնդացիրը կարողացել է շատերի, այդ թվում՝ սերժանտի ու վաշտի հրամանատարի ներկայությամբ ուղղել իր վրա, կրակոց արձակել… Եթե այդպես է եղել, ժամանակ չի՞ եղել զինվորին խանգարելու, չէ՞ որ նա վարժ կրակող չէր, ըստ երևույթին՝ արագաշարժ էլ պիտի որ չլիներ…

Արդյո՞ք կատարվել է բազմակողմանի ու խոր քննություն՝ հրաձգարանի խրամատում զինվորի մահվան կապակցությամբ:

Ըստ համածառայողների վկայությունների՝ Հայկը անընդհատ բողոքել է ծնկների ցավից: Նա նաև գիշերամիզություն է ունեցել:

Արդյո՞ք առողջական խնդիրները բավական լուրջ չեն եղել, չեն խոչընդոտել նրա զինվորական ծառայությանը: Ի՞նչն է երիտասարդին այնքան նեղել, որ, եթե հաստատված է համարվում ինքնասպանության վարկածը, նա գնդացրով, շատերի աչքի առաջ դիմել է այդ ծայրահեղ քայլին: Ինչի՞ դեմ է ընդվզել, եթե իրոք այդպես է կատարվել ամեն բան:

Հայկին ծաղրած զինծառայողները նրա գիրությունը դարձրել էին թիրախ, պարբերաբար ասել էին, թե էնքան չաղ է, ոնց որ հղի լինի, ե՞րբ պիտի ծննդաբերի և այլն:

Այս ծաղրանքներին Հայկը ցավոտ էր արձագանքել: Իսկ ծաղրողների խումբը, տեսնելով, որ մարդը նեղվում է, ավելի չէ՞ր ոգևորվել: Քաշքշել են, միգուցե՝ հարվածել…

Այս գործով մեղադրանք չկա ինքնասպանության հասցնելու համար: Այդպես էլ հասկանալի չէ՝ ի՞նչն է զինվորին հասցրել նման ծանր ինքնասպանության՝ ծնկների ցա՞վը, գիշերամիզությո՞ւնը, համածառայողների ծա՞ղրը՝ գիրության պատճառով:

Հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ էլ ստացվում է, որ զինվորը չի կարողացել հարմարվել զինծառայությանը: Բայց հետմահու կատարված փորձաքննությամբ արդյո՞ք բոլոր հարցերին է հնարավոր պատասխան գտնել:

Սանթուր Դոմբրյանը դատապարտվել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի պահանջների խմբակային խախտման, ինչպես նաև լեյտենանտին դանակահարելու համար:

Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 6 ամիս ազատազրկումը: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունվարի 14-ից:

Արմեն Երեմյանը և Նարեկ Սերոբյանը դատապարտվել են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի պահանջների խմբակային խախտման համար: Համաներման կիրառմամբ նրանք ազատվել են սահմանված պատժից՝ մեկուկես տարի ազատազրկումից:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալ Սանթուր Դոմբրյանի շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Առաջինն իր պաշտպանյալի արարքի վերաորակում է խնդրում, քանի որ նրա կատարածն ավելի մեղմ հանցարարք է համարում:

Իսկ տուժող կողմի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պահանջում է բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ստորադաս դատարան՝ տուժողի մահվան հանգամանքների վերաբերյալ ավելի խոր քննություն կատարելու, մեղավորներին ըստ կատարած արարքների՝ պատժելու համար:

Այսօրվա նիստը վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց մեղադրողի բացակայության պատճառով: Մեղադրողը գրավոր առարկություններ էր ներկայացրել երկու բողոքի դեմ էլ:

Բողոքաբերները չցանկացան բողոքները հիմնավորել մեղադրողի բացակայությամբ:

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 28-ին:

ԼԻԼԻԹ ՔԱԼԱՇՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում