ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, կարող էր ուկրաինական Burisma ընկերությունից ամսական մինչև 100 հազար դոլար ստանալ: Նա նշել է, որ Բայդենի որդին նման փողեր է ստացել նավթագազային ընկերությունից՝ «առանց էներգետիկայի բնագավառում որևէ փորձ ունենալու»:
Բացի այդ, Թրամփի կարծիքով, Հանթերը առանձին գումար է ստացել նաև Չինաստանից, որն ընդհանուր առմամբ 1,5 միլիարդ դոլարի է հավասար:
Ամերիկյան առաջնորդն ընդգծել է, որ ինքը կոռուպցիոն գործողությունների փաստով հետաքննություններ անցկացնելու պարտավորություն ունի: