Փարիզում բողոքի ցույց է անցկացվել օրինագծի դեմ, որը նույնասեռ կին զույգերին թույլ է տալիս արտամարմնային բեղմնավորման դիմել, հաղորդել է BFMTV-ն:
Նշվում է, որ մոտ 74.5 հազար մարդ է դուրս եկել քաղաքի փողոցներ: Կազմակերպիչների տվյալներով՝ 600 հազար մարդ:
Նշվում է, որ բոլոր կանանց, այդ թվում՝ նույնասեռ զույգերին, արտամարմնային բեղմնավորում թույլատրող օրինագիծն ընդունվել է Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ, սեպտեմբերի վերջին:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են չեղյալ հայտարարել օրինագիծը և պահպանել ավանդական արժեքները: