Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Հրայր Թովմասյանն, այնուամենայնիվ, հեռանալու է

Ազգային ժողովն ուրբաթ փակ գաղտնի քվեարկությամբ ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը: Ընդունված փաստաթուղթը պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան, որն էլ 30 օրվա ընթացքում պետք է վարույթ ընդունի հարցը և որոշում կայացնի դրա առնչությամբ: Ինքը Հրայր Թովմասյանը ՍԴ-ում իր լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը չի մասնակցելու:

Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են ՍԴ առնվազն 6 դատավորների քվեները: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կընդունեն Սահմանադրական դատարանի որոշումը, ինչպիսին էլ այն լինի:

Միրզոյանի այդ դիրքորոշումը շատերի կողմից չի ընկալվում, որովհետև ՍԴ որոշումը գրեթե կանխատեսելի է։ Բարձր դատարանի այսօրվա կազմը լավատեսության հիմքեր չի ստեղծում, որ ՍԴ-ն ճգնաժամը հաղթահարելու ինքնուրույն ռեսուրսներ ունի։ Ըստ այդմ՝ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու քաղաքական իշխանությունը գնաց այս ճանապարհով, մանավանդ, որ միայն Թովմասյանի անձի վրա կենտրոնանալը, այն էլ՝ կոնկրետ գործի դրվագով, առնվազն թուլացնում է նախաձեռնության քաղաքական համատեքստը։ Գործնականում՝ «Իմ քայլի» նախաձեռնությունն ավելի է խորացնելու ՍԴ շուրջ ճգնաժամը ու իրավիճակն, ըստ էության, դարձնելու է փակուղային։

Մյուս կողմից՝ սա այն դեպքերից մեկն է, որ ճգնաժամը գուցե միտումնավոր է խորացվում՝ այսպես ասած, վիրահատական միջամտությամբ խնդիրն համապարփակ լուծում տալու համար։

ՍԴ-ն հնարավորություն է ստացել Հրայր Թովմասյանին ազատվելու գնով՝ հաղթահարել ճգնաժամը ու ադապտացվել հետհեղափոխական համատեքստին։ Այս իմաստով կարելի է նույնիսկ արձանագրել, որ ԱԺ-ն կամ քաղաքական ղեկավարությունը քարտ-բլանշ են տալիս ՍԴ-ին։

Եթե, այնուամենայնիվ, ՍԴ-ն կոնսոլիդացվի Թովմասյանի շուրջ, ապա քաղաքական իշխանության ձեռքերն ավելի ազատ կլինեն՝ ճգնաժամը համապարփակ կարգավորելու համար։ Շատ կարևոր է հասկանալ, որ սա քաղաքական կապրիզի կամ վրեժխնդրության դրսևորում չէ։

Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում հայտնվել է Սերժ Սարգսյանի՝ իշխանության երակարաձգման ծրագրի համատեքստում։ Այլ խոսքով՝ «Մերժիր Սերժին»-ի առաջին ու պարտադիր թիրախներից մեկը պետք է լիներ հենց ՍԴ նախագահը, որի պաշտոնավարումը հակոտնյա է ոչ միայն հեղափոխության օրակարգին ու համատեքստին, այլ՝ նաև ու առաջին հերթին, 2015թ-ին ընդունված սահմանադրական կարգավորումներին։ Խնդիրը իրավական ու քաղաքական հարթության վրա է։

Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, կարծում է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա նախօրեին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ, իր բնորոշմամբ, կոպտագույն իրավախախտումներին, որ թույլ են տրվել 2018 թվականի մարտին, երբ Հրայր Թովմասյանը նախ դարձավ Սահմանադրական դատարանի անդամ, ապա՝ նախագահ:

«Իշխանազավթումը պլանավորվել է Հանրապետական կուսակցության կողմից, մասնակից է դարձվել երկրի երկրորդ անձը՝ Ազգային ժողովի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և այս շղթան եմ ես բացահայտել», – ասել է Բաբաջանյանը։

Անկախ պատգամավորի նախաձեռնությունն, իհարկե, կարևոր է, սակայն դրան զուգահեռ քաղաքական իշխանությունը պետք է անհապաղ նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ՝ ՍԴ կազմության նոր կարգ ներդնելու համար, ինչը կնպաստի Բարձր դատարանի լեգիտիմության վերականգմանը։ Հրայր Թովմասյանն, այնուամենայնիվ, հեռանալու է․ նա այսօր, ըստ էության, կռիվ է տալիս ժամանակի դեմ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում