Աֆրիկյան Անգոլայի մայրքաղաք Լուանդան համարվել է ապրելու համար աշխարհի ամենաթանկ քաղաքը: Այս մասին ասվում է Mercer Human Resource Consulting-ում: Լուանդան այս հորիզոնականում է երկու տարի շարունակ:
Երկրորդ տեղում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն և Չադի մայրաքաղաք Նջամենան: Հնգյակում տեղ են զբաղեցրել նաև Մոսկվան և Ժնևը: Նույն զեկույցի համաձայն՝ աշխարհի ամենաէժան քաղաքը համարվում է պակիստանյան Կարաչին:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ վարկանիշային այս ցուցակը կազմվել է 200 ցուցանիշների հիման վրա, որոնցից ամենակարևորներն են դոլարի նկատմամբ ազգային արժույթի կայունությունը և գնաճը Նյու Յորքի հետ համեմատ: Նյու Յորքն, իր հերթին, իջել է 32-րդ հորիզոնական՝ համարվելով ԱՄՆ ամենաթանկ քաղաքը: