Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Փաշինյանը կարևոր խնդիր լուծեց. Մոսկվան սովոր էր Հայաստանում տեսնել իշխանություն, որը թույլ էր տալիս թքել իր երեսին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետը։

-Պարոն Սարգսյան, հոկտեմբերի 1-ին Հայաստանում անցկացվեց ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել թե՛ այդ միության անդամ երկրների ղեկավարները և թե՛ նաև Մոլդովայի ու Իրանի նախագահները, Սինգապուրի վարչապետը։ Մենք հատկապես ուշադրության կենտրոնում եք պահում ՌԴ ղեկավարի այցելությունը Հայաստան, որը տեղի ունեցավ ի հեճուկս ամենատարբեր շահարկումների։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կամփոփեք տեղի ունեցածը և հատկապես Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը։

Իսկապես, Հայաստանում այս ամենին նայում էին միայն Ռուսաստանի նախագահի այցի պրիզմայով, ամիսներ շարունակ հազար ու մի տեսակետներ էին հայտնում՝ կգա-չի գա, կհանդիպեն-չեն հանդիպի․․․ իրականում մենք գործ ունենք շատ ավելի լուրջ երևույթի հետ, որը արդեն Ռուսաստանում նույնիսկ բնութագրել են որպես աննախադեպ ու կարևորագույն երևույթ։ Պետք է այդ աչքով նայենք ու հասկանանք, թե սա ինչ էր։ Դրանից հետո արդեն կերևան Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների հարաբերությունները։ Եթե կոնկրետ երկու բառով ասենք՝ տեսանք, որ ինչ-որ լարված ձևով Պուտինը եկավ, կեսօրին բոլորը չէին հասկանում, թե ինչու է ջղայնացած։ Բայց երբ միջոցառումն ավարտվեց, մենք տեսանք լրիվ ուրիշ Պուտին՝ շատ գոհ Փաշինյանից, շնորհավորեց, որ աննախադեպ գործ է արել։

Լուծվել են բավականին կարևոր հարցեր, և դա բնութագրելու համար պետք է հասկանալ, թե ինչ դեր ունի Հայաստանն այստեղ։ Ամիսներ առաջ, մեկ տարի առաջ մենք հիշում ենք ինչ-որ խնդիրներ ՀԱՊԿ-ի հետ, Բելառուսի հետ խնդիրներ, նաև նույն Ռուսաստանի, բայց պարզ ու հստակ է, որ Հայաստանն իսկապես որոշակի կարևոր դեր է ստացել այս կառույցում՝ դրա մասին ասաց թե՛ Բելառուսի նախագահը և թե՛ Պուտինը։ Նրանք ասացին, որ գոհ են ու շնորհակալ են, որ Հայաստանը, լինելով նախագահող երկիր, կարողացել է այդպիսի բարդ խնդիրներ լուծել։ Առաջին հերթին դա վերաբերում է նրան, որ Փաշինյանին հաջողվեց համոզել Իրանի նախագահին ու Սինգապուրի վարչապետին ներկա լինել ու պայմանագրեր ստորագրել։ Փաստորեն դա կատարվել է, և ուշ երեկոյան տեսանք, որ Պուտինը գոհ է։

-Նաև Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրեց Ռուսաստան։

-Մենք կարող ենք արձանագրել, որ հոկտեմբերի 1-ին բավականին լուրջ խնդիրներ լուծվեցին թե՛ հայ-ռուսական հարաբերություններում և թե՛ նաև միջազգային հարաբերություններում, ու հաղթահարվեցին որոշակի խոչընդոտներ։

-Հայ-ռուսական հարաբերությունները շատերը դիտում էին ներքաղաքական պրիզմայով և հատկապես Հայաստանում վերաբացված Մարտի 1-ի գործով ու Ռուսաստանում դրա վերաբերյալ առկա դժգոհությամբ։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ փուլը ևս հաղթահարված է, ու սա ընդամենը որոշակի քարոզչական ֆոն ստեղծելու համար էր։

-Ժամանակն անցնում է։ Պարզ է, որ Ռուսաստանը չի ողջունել թավշյա հեղափոխությունը։ Առհասարակ, նման երևույթները ավտորիտար համակարգ ունեցող երկրի համար անընդունելի են։ Իրական աշխատանքը, ինչի մասին ես խոսեցի՝ մանավանդ այդ մասշտաբային ոլորտում բերում է նրան, որ այդ ամենը մի կողմ է դրվում։ Այն դիսկուրսն ու պալեմիկան, որ մեկուկես տարի է կա մամուլում՝ վիրտուալ աշխարհից ինչ-որ բան է ու ևս մեկ անգամ հաստատվեց, որ հարյուրավոր տեսակետները իրականության հետ կապ չունեցող երևույթներ են, ընդամենը ինչ-որ խմբակային շահեր սպասարկելու միջոց։ Վիրտուալ աշխարհը, որը ստեղծում են մամուլն ու սոցկայքերը, դառնում են անիմաստ։

-Այսինքն՝ կարող ենք նշել, որ Հայաստանի նոր իշխանությունների հետ աշխատանքի իմաստով Ռուսաստանում խնդիրներ չեն տեսնում։

-Իրենց նախագահը պարզ ու հստակ խոսեց, շնորհավորեց, ընդգծեց Փաշինյանի դերն այս ամենում, ու ես հենվում եմ հենց դրա վրա։

-Այդուհանդերձ, չենք կարող հերքել, որ հայ-ռուսական հարաբերություններում կան որոշակի խնդիրներ՝ Լարսի հետ կապված, վարորդական իրավունքների, նաև հետախուզվող որոշ նախկին պաշտոնյաների չարտահանձնման հետ կապված։ Սրանք տեխնիկակա՞ն հարցեր են, թե՞ քաղաքական ճնշման միջոցներ։

-Կան տեխնիկական խնդիրներ, կան նաև ճնշման փորձեր։ Բայց Ռուսաստանը հիմա աշխարհում բավականին բարդ իրավիճակում է, իմաստը ո՞րն է Հայաստանին ճնշելու, Հայաստանը հիմա շատ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Իրենք պարզապես սովոր էին Հայաստանի հետ այլ կերպ խոսել, ու Հայաստանում եղել են իշխանություններ, որոնք դա թույլ են տվել թքել իրենց երեսին։ Իրենք էլ հիմա փորձում են փոխել վերաբերմունքը, այլ ձև մոտենալ հարցերին, հուսով ենք՝ կանցի կգնա այս ամենը։

Ես տեսնում եմ, որ տարբեր քաղաքագետներ, գործիչներ, պաշտոնյաներ ամեն կերպ փորձում էին ցույց տալ իրենց առավելությունները, ասել, թե Հայաստանը նշանակություն չունի Ռուսաստանի համար։ Հիմա ես նայում եմ ռուսական մամուլը՝ մանրամասն ամեն ինչ տալիս են՝ պաշտոնական հատվածը, բայց կարծիք արտահայտելու մասով լռում են, իրենք էլ չգիտեն՝ ինչ ասել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում