Wednesday, 01 07 2026
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ձկնաբուծության լիցենզավորումը կարող է ձկնարտադրողների կորստի պատճառ դառնալ

Ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումները Հայաստանում իրականացվում են թաքուն կամ կիսատ-պռատ՝ անհասկանալի հայտարարությունների միջոցով. տնտեսվարողը չի տիրապետում իր նկատմամբ իրականացվող միջոցառումների էությանն ու բովանդակությանը, նրան չի բացատրվում, թե ինչ է պետք իրականացնել և ինչպես: Ապրիլի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:

Նրա խոսքով՝ նման միջոցառումներից է նաև ձկնաբուծության լիցենզավորումը, ջրահեռացման համար պայմանագրային առասպելական չափերի հասնող վճարների նախատեսումը: «Մենք ձկնարտադրողների ութսուն տոկոսի կորուստ կունենանք, ձկնարտադրությամբ զբաղվելու համար պետք է որոշակի լիցենզավորման գործընթաց անցնել, ինչի արդյունքում էլ կլինի այդ նվազումը:

Լիցենզիայի մեջ մտնում է բարձր գին, ջրի խնայում, տեխնոլոգիական արտադրամիջոցներ, որոնք մեր հնարավորություններից վեր են: Առանց մեզ հետ քննարկելու, համաձայնեցնելու նման որոշում են կայացրել»,- ասաց նա:

Աթոյանի խոսքով՝ 234 -ից 77 ձկնարտադրող ընկերություն մինչև անցած սեպտեմբեր փակվել են, նրանց թվում կան և՛ կայացածներ, և՛ խոշորներ, և՛ փոքրեր, փակվել են՝ չդիմանալով արտադրական ծանր պայմաններին: Աթոյանի խոսքով՝ հսկողության և վերահսկողություն իրականացնող բոլոր կազմակերպությունները կարծես մրցավազքի մեջ են մտել իրար հետ, թե ով ավելի կոշտ և կամայական գործողություններով կարող է խոչընդոտել, խաթարել ձկնարտադրության տնտեսական գործունեությունը, իսկ որոշ դեպքերում նրանց գործողությունները բացահայտորեն շեղվում են ՀՀ օրենսդրությունից և արտահայտվում են անձնական կամայականությունների դրսևորմամբ:

Միավորման նախագահը նշում է՝ ձկնաբուծության լիցենզավորման գործընթացը սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, տնտեսական վիճակը, բնակլիմայական պայմանները, հարևան պետությունների վերաբերմունքը և այլ կարևոր հարցեր:

«Ես հավատ չունեմ Սևանի ծրագրի նկատմամբ, բայց քանի դեռ գործընթացը ծրագրային փուլում է, ես չեմ ուզում քննադատել: Ռիսկեր տեսնում եմ՝ Սևանի ձնաբուծության հետ կապված, տա Աստված, որ մենք սխալվենք, սակայն դա նաև Սևանին կվնասի, Սևանի արտադրությունը շատ թանկ գին կունենա: Փոխանակ մտածեն, թե Սևանում ոնց նվազեցնեն գինը, ավելացնում են»,- ասաց նա: Որպեսզի Սևանը չվնասվի, Աթոյանը նշում է, որ պետք է ավելի բարձր որակի կեր լինի, որը մնացորդներ չի թողնի, լճի համար խնդիրներ չի առաջացնի:

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում